Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Բոլորն էլ իրենց ամբիցիաները պետք է մի կողմ դնեն եւ համաձայնեն կոնկրետ մի անձի շուրջ, որը կհամախմբի ազգը. Արմեն Ռուստամյան

Իշխանությունները փոխանակ կռվեն թշնամու դեմ, կռվում են իրենց հակառակ կրծիք հայտնող քաղաքական գործիչների դեմ. ակնհայտ է, որ այս ռազմական դրությունը պետք է ծառայեր պետությունը  թշնամիներից պաշտպանելու համար, արդեն յնտեղ հանձնված է,  մենք եկել ենք մեր ժողովրդի մեջ ենք ռազմական դրության միջոցով մեր քաղաքական հակառակորդների դեմ պայքարը շարունակում: Այս մասին, յսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի տարածքները հանձնելու դեմ կազմակերպված բողոքի երթի ժամանակ լրգրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Հաղորդում է NEWS.am-ը:

«Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ տանձի մասին է: Հիմա երբ Նիկոլ Փաշինյանին արթնացնես ու իր սխալները նշես, ինքը պետք է ասի՝ նախկիններն են մեղավոր: Մարդը երբեք չի կարողանում իր սխալները բաց աչքով տեսնել: Էդ նախկինները հաղթանակն են ձեռք բերել, իսկ իրեն այդ հաղթանակը փոխանցելուց հետո, մենք պարտություն ստացանք դառը: Սա փաստ է, որից խուսափել հնարավոր չի, որքան էլ փորձի իր ճամարտկությամբ մարդկանց մոլեցնի, իր սուտը առաջ տանի: Մենք պատմական մեծ հարված ենք ստացել, տաք ենք, դեռ չենք էլ զգում սրա հետեւանքներն ինչպիսին են լինելու: Մեր  պետական ու ազգային ողնաշարին է մեծ հարված հասցվել:

Մեր խնդիրն այն է, որ այն վիճակը, որ Նիկոլից հետո ստանում ենք, գոնե կարողանանք շտկել այնպես, որ մեր ազգային շհերը հնարավոր լինի այս իրավիճակում լավագույնս պաշտպանել: Բայց հնարավոր չէ դա անել մի մարդու միջոցով, ով այդ շահերը ոտնահարել է: Պետք է գան մարդիկ, որոնք այս մեղքի մեջ չեն, այլ հնարավոր են հավաքվելով, միասնական բռունցքն լինելով մեր ազգային շահերը ապահովել»,-հայտարարեց Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ հիմա ընդդիմադիրները ժողովրդի մոտ ձեւավորում են ակնկալիք, որ հնարավոր է որեւէ բան փոխել, ինչ ձեւով դա կարելի է անել, երբ արդեն կա ստորագրություն եւ ռուս խաղաղապահները Արցախում են, Արմեն Ռուստամյանն ասաց. «Այո, ունենք իրվիճակ, որը մեզ բոլորիս կատարված փաստի առաջ է կանգնեցրել: Բայց մենք ունենք հնարավորություն այդ դաշտում աշխատել այնպես, որ կարողանանք մեր հնարավոր առավելագույնը անել, որ մեր շահերը պաշտպանված լինեն: Դա ապագայի մեր անելիքների մեջ է: Բայց  դա Նիկոլը չի կարող անել, որովհետեւ ինքն արդեն այդ շահերը ոտնահարել է: Հետեւաբար, անհրաժեշտ պայմանը, որ կարողանանք լավագույնս օգտագործել մեր հնարավորությունները, առաջնահերթ խնդիրն է դերակատար բերել մի այնպիսի ներկայացուցիչ ազգի, պետության, որը կարողանա առավելագույնս իր ունակությունները օգտագործելով այս վիճակից լավագույն ելքերը գտնել»:

Հարցին, թե ով է լինելու այդ մարդը, որը կփոխարինի Փաշինյանին ՀՅԴ անդամը պատասխանեց. «Հայ ժողովրդի արգանդը չի չորացել: Երբ ասում են՝ ո՞վ, մեզ դրանով փորձում են վիրավորել: Այդ անունները կգտնվեն, ես վստահ եմ: Դա այս 17 կուսակցությունների խնդիրը չի: Այնքան կարեւոր է այս հարցի լուծումը, որ բոլորն էլ իրենց ամբիցիաները պետք է մի կողմ դնեն եւ համաձայնեն կոնկրետ մի անձի շուրջ, որը կարող է համախմբել ազգը: Իսկ որ կարող ենք գտնել այդպիսի անձի, ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում: Նախ այդ անձը կամիկաձեի նման գալու է այս ծանր բեռի տակ մտնի: Դա այդքան հեշտ բան չի: Շատ դժվար է գտնել այդպիսի մեկին, որ լիակատար կապիտուլյացիայի պայմաններում գա ու այդ բեռը վերցնի իր վրա: Դա ամեն մարդու բան չի»:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>