Ժամը 13։30-ի դրությամբ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 79 քաղաքացի
Ժամը 13։30-ի դրությամբ Ազատության հրապարակից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 79 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կողմից նախաձեռնած հանրահավաք է՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ։ Ազատության հրապարակը 2018թ ապրիլ-մայիսյան իրադարձություններից կամ այսպես կոչված «հեղափոխությունից» հետո այսքան մարդաշատ դեռևս չէր եղել, սակայն հեղափոխությունից 2 տարի անց նույն վայրում Նիկոլ Փաշինյանին դավաճան են անվանում և վերջինիս հրաժարականն են պահանջում՝ հանուն Արցախի։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ` այս պահին ազատության հրապարակը մարդաշատ է, հազարավոր քաղաքացիներ են հավաքվել:

