Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը կանչվել է Ազգային Անվտանգություն ծառայություն՝ հարցաքննության
Դիտել նաև
«Հոգևորականների դեմ արշավը նոր թափ ստացավ»․ Գևորգ Ստեփանյան
Գևորգ Պապոյանը անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը
ՔՊ-ի ու Ավինյանի հերթական քայլը՝ ընդդեմ «հպարտ» քաղաքացիների. Գևորգ Ստեփանյան
Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ. Գևորգ Դանիելյան
Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան
«Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը այսօր կանչվել է հարցաքննության:
Նրա փաստաբան Արա Զաքարյանը Tert.am-ին տեղեկացրեց. «Գևորգ Գևորգյանին սկզբից հրավիրել են Քննչական, այնտեղ 20 րոպե մնալուց հետո նրան տարան Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ ևս կես ժամ սպասեցինք, անհասկանալի էր ինչի համար, հիմա եկել ենք Կենտրոնի քննչական բաժին, ինչ որ նյութեր նախապատրաստեցին և հիմա ցանկանում են բաց թողնել, բայց դեռ ժամանակ են ձգում: Ոչ մի տեղեկություն չեն տալիս, կարծում եմ հատուկ ժամանակ են ձգում, որ ժամը 13:00-ին տեղի ունեցող հանրահավաքին Գևորգ Գևորգյանը չմասնակցի»:

