Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

«Ո՞վ էր իրեն լիազորել այս փաստաթուղթը ստորագրել, պարզ էր, չէ՞, որ այն մի ժամում չծնվեց». Արփինե Հովհաննիսյան. Տեսանյութ

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը խայտառակություն է որակում Նիկոլ Փաշինյանի ստորագրած Արցախի դե ֆակտո կապիտուլյացիայի փաստաթուղթը:

«Սա երբևէ չքննարկված, նախադեպը չունեցող խայտառակ փաստաթուղթ է, որը չի սահմանափակվում միայն Արցախով, այլ, ըստ էության, բացել է Հայաստանի դարպասները նաև Սյունիքից: Նիկոլ Փաշինյանով մենք չունենք ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ռեսուրս՝ այլևս շարունակել որևէ բան: Որքան ցավալի լինի իր փոքրաթիվ կողմնակիցների համար սա լսել և որքան տհաճ լինի ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառել է իրեն թե՛ արտաքին քաղաքական ֆրոնտում, թե՛ ներքին»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս փաստաթղթում ինչ-որ բան կարելի է փորձել փոխել միայն հետնիկոլական ժամանակահատվածում.

«Սա հայտարարություն է, որը ենթադրում է միջազգային բարձր մակարդակով պետությունների երաշխավորությամբ ստանձնած պարտավորություն, սա խաղուպար չէ, սա այսօր մի բան, վաղը երկրորդ բան ասելու ճանապարհ չէ: Ես հիմա խոսում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի, որը զգում է, որ իր հայրենիքը վտանգված է նաև ապագայում՝ նման անադեկվատ իշխանություն ունենալու դեպքում: Ես, ինչպես շատ քաղաքացիներ, ուզում եմ ապրել իմ հայրենիքում և շանս կունենանք փորձել շտկել, իրավական առումով կարգավորել ինչ-որ բան, եթե ունենանք հետնիկոլական իրավիճակ»:

ԱԺ նախկին փոխնախագահը ընդգծեց՝ փաստաթղթում, բացի 7 շրջանները, Շուշին և մնացած տարածքներն Ադրբեջանին հանձնելուց, նաև Հայաստանի մասին գրված խայտառակ դրույթներից, որևէ բան չկա Արցախի հարցի կարգավորման մասին, ոչինչ չկա կարգավիճակի մասին. «Երբևէ որևէ փաստաթուղթ չի բանակցվել կամ չի խոսվել և կարմիր թելի պես միշտ անցել է՝ «եթե տարածք՝ ապա կարգավիճակի դիմաց»:

Նույն կազանյան փաստաթուղթը, որը օրեր առաջ Փաշինյան Նիկոլը փորձում էր մանիպուլյացնել, և որից, ի դեպ, Ալիևը հրաժարվեց ստորագրել, այդ փաստաթղթում ևս խոսվում էր Ղարաբաղի կարգավիճակի մասին, դրա համար էլ Ալիևը հրաժարվեց ստորագրել: Իսկ այս խայտառակ, ամոթաբեր, անպատիվ փաստաթղթում չկա ոչինչ կարգավիճակի մասին: Այս փաստաթղթով մենք տվել ենք հայրենիք՝ ոչնչի դիմաց»: Արփինե Հովհաննիսյանը խոստովանեց, որ կար ժամանակ, երբ լինելով Փաշինյանի քաղաքական հակառակորդը, չընտրելով նրան և դա համարելով արժանապատիվ որոշում, այդուհանդերձ, սկզբում՝ վստահություն, հետո՝ հույս, հետո՝ կասկած է ունեցել, որ Նիկոլ Փաշինյանն անհայրենիք չէ, սիրում է Հայաստանի Հանրապետությունը ավելին, քան իր աթոռը.

«Դժբախտաբար, այս օրերին այս հոգեկան ծայրահեղ անհավասարակշիռ վիճակում գտնվող, իրավիճակին ոչ ադեկվատ լայվերը, ինչ-որ տեղ թաքնված լայվերը, որովհետև ժողովրդի լեգիտիմ իշխանությունը, որը պետք է ժողովրդի առաջ ինչ-որ հարցի լուծման մասին խոսեր, հրապարակում ինչ-որ հարց լուծեր, ինչ-որ տեղից նրա ղեկավարը լայվեր է մտնում, հոխորտում, գոռգոռում, այս ամենի նպատակը միայն սեփական աթոռը պահպանելն է: Նա կասի, որ ռազմական դրությունն է պահպանվում, հետո այլ բան կասի, հետո անընդհատ-անընդհատ կմեղադրի: Մարդը, որն իր գործողություններով հանգեցրել է նման խայտառակ իրավիճակի, բոլորս հիշում ենք նրա՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը, որը դարձավ պատերազմի պատճառ…

«Պետք է գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար». ես հարց ունեմ՝ հիմա այս լուծումը ո՞ւմ համար է ընդունելի, միայն Ադրբեջանի ժողովրդի՞, Հայաստանի ժողովրդի համար սա ընդունելի՞ է, Արցախի ժողովրդի, տեղահանված մարդկանց համար, ովքեր պետք է Քարվաճառից դուրս գան, Շուշին ու մնացած իրենց բնակավայրերը պետք է լքեն, կամ նույնիսկ Ստեփանակերտի համար, որը պետք է շրջապատված մնա ոսոխով, սա ընդունելի լուծում է: Կամ՝ «ես բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից». Ի՞նչ սեփական կետ, որտեղի՞ց, դա ի՞նչ արկածախնդրություն էր, ի՞նչ անպատասխանատվություն էր, ի՞նչ սեփական կետ, ո՞րն էր այդ կետը: Հայաստանի որևէ իշխանության օրոք՝ առաջինից մինչև ընդհուպ Նիկոլ Փաշինյան, երբևէ նման խայտառակագույն նախագծի նշույլ անգամ չի քննարկվել, ինչի՞ մասին է խոսքը: Կամ լկտի, անբռնազբոս կերպով ԱԺ ամբիոնից ասել, որ՝ «ինչ ուզում՝ այն էլ բանակցում ենք, լավ ենք անում»… այս ամենից հետո այս մարդը իսկապես իշխանության համար է պայքարում»:

Արփինե Հովհաննիսյանը հավելեց. «Ո՞վ էր իրեն լիազորել այս փաստաթուղթը ստորագրել, պարզ էր, չէ՞, որ այդ փաստաթուղթը մի ժամում չծնվեց, կարելի՞ էր 44 օր շարունակ մարդկանց ասել՝ «հաղթելու ենք», իսկ այսօր Արցախի Հանրապետության նախագահը խոսում է այն մասին, որ մերը չեն Զանգելանը, Կուբաթլուն, Ֆիզուլին, Ջաբրայիլը և այլն: Ինչո՞ւ այս խայտառակ վիճակի մասին բոլորս իմացանք այն պահին, երբ ընկնում էր Շուշին: Երբ մենք կորցնում էինք այդ ամբողջ տարածքները, ինչո՞ւ այդ մասին ոչ ոք չէր ասում, գուցե այդ ժամանակ ժողովրդին դիմեր: Ես իսկապես համոզված եմ, որ, եթե այս ամենը 10 օր առաջ կանգներ, կլիներ ավելի պակաս խայտառակ փաստաթուղթ, 20 օր առաջ՝ էլ ավելի պակաս, 30 օր առաջ՝ էլ ավելի պակաս: Ես չէի լիազորել ոչ մեկին իմ անունից հայրենիք տալ, և այս ամենի ֆոնին հրահրել քաղաքացիական պատերազմ…»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>