Կառավարության եւ ԱԺ շենքերում իրավախախտումներ թույլ տված անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ. Ոստիկանություն. Տեսանյութ
Դիտել նաև
Ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին երթ կազմակերպել
ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն
Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում եւ այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսեւորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:
Արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսեւորած մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

