Բակո Սահակյանը քննարկել է սահմանադրական փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերը նախատեսված ժամկետներում և պատշաճ կերպով լուծելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

