Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
20
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան

90-ականներից մինչ այսօր որևէ քննարկվող փաստաթղթում չկար նախկին ԼՂԻՄ տարածքների՝ Հադրութի, Շուշիի հանձնում Ադրբեջանին, այս հանգրվանին ենք հասել ապաշնորհ կառավարման հետևանքով. Է. Շարմազանով. Տեսանյութ

2.5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փակուղի մտցրեց բանակցությունները, բանակցային գործընթացն անզգույշ, հակասական, էմոցիոնալ հայտարարություններով, որոնք վնաս էին հասցնում թե՛ ՀՀ-ին, թե՛ Արցախին. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ. օրինակ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «Ինչ պետք է, այն էլ բանակցում եմ», «պետք է երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ», «պետք է լուծում, որ ձեռնտու կլինի նաև Ադրբեջանի ժողովրդին», թվեց նա և նշեց, որ նման հայտարարությունները թուլացրին հայկական կողմերի կառուցողական դիրքերը բանակցություններում:

«Նույն 2.5 տարվա ընթացքում Փաշինյանն ու իր շրջապատը միակողմանի խաղաղության, խաղաղասիրության քարոզ էին իրականացնում, երբ նույն ժամանակ էրդողանն ու Ալիևը համատեղ շքերթներ էին կազմակերպում և պատերազմի կոչեր անում: Նույն այդ ժամանակ ՀՀ-ում տեղի էր ունենում հարձակում արժեքների՝ եկեղեցու վրա, ոտնձգություն հայոց պատմության ու լեզվի վրա, վարկաբեկվում էին արցախյան փառապանծ, հերոսական ճանապարհ անցած գեներալները, սպաները, ինչը մտահոգիչ էր»,- հիշեցրեց նա:

Շարմազանովն ընդգծեց՝ այս պատերազմի 44 օրերի ընթացքում իշխանությունները, թվացյալ հաղթական կոչերով խաբելով ժողովրդին, թե՛ հաղթելու ենք, հաղթում ենք, հասցրին նրան, որ ստորագրվեց հայտարարություն, որը փաստացի կապիտուլյացիայի ակտ է. «Որևէ քննարկվող փաստաթուղթ 90-ականներից մինչև այսօր նման տխուր և ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում: Որևէ փաստաթղթում չկար նախկին ԼՂԻՄ տարածքների՝ Հադրութի, Շուշիի վերադարձը Ադրբեջանին, նույնիսկ պատերազմից առաջ նման պահանջներ թուրք-ադրբեջանական տանդեմը չուներ: Այս հանգրվանին ենք հասել այսօրվա իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով»,- նշեց նա և հավելեց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ էլ ասել է, որ այս ամենի քաղաքական պատասխանատուն նա է:

«Ավելին՝ նույն վարչապետը ծածուկ ժողովրդից ստորագրում է հայտարարություն, նա այն վարչապետն էր, որ հայտարարում էր Ղարաբաղյան հիմնահարցը, եթե որևէ լուծում լինի ընդունելի, կհավաքվեն Հանրապետության հրապարակում և 3 մլն վարչապետների հետ կքննարկեն, սակայն մենք տեսանք, որ այս խայտառակ, դավադրական գործարքը տեղի ունեցավ ժողովդրից ծածուկ, ավելին՝ առանց ժողովրդի հետ քննարկելու»,- ասաց նա:

Շարմազանովը հայտարարեց՝ ընդդիմադիր կուսակցությունները 40 օր շարունակ որևէ ներքաղաքական պահանջ չէին ներկայացրել. «Մեր առաջարկությունները, հորդորները «ձայն բարբառո հանապատի» էին այս իշխանության և վարչապետի համար: Մենք՝ ընդդիմադիր կուսակցություններով, պահանջ էինք ներկայացրել վարչապետի անցնում, ինքնակամ հեռացման մինչ այս հայտարարությունը, որովհետև ունենք համոզում, որ ՀՀ-ին, ԱՀ-ին որևէ ցնցում պետք չէ, բայց դրա փոխարեն՝ Փաշինյանն իր լայվերով մեղքը իր վրայից գցում է, մեղավորներ նշանակում թե՛ մեզ, թե՛ ժողովրդին, գեներալներին, սպաներին, բանակին. բոլորը մեղավոր են, բացի իրենից»,- ասաց նա և հիշեցրեց, որ հենց Փաշինյանի իշխանությունն էր ասում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»:

«Իրենք էին խոսում հաղթանակի մասին, ասում էին՝ Սարդարապատ է, բայց ստացանք «Կարսի խայտառակ հանձնում»: Փաշինյանը դեռ ժամանակ ունի ճիշտ որոշում կայացնելու, չգնալու ցնցումների ճանապարհով, որին ինքը տանում է հասարակությանը իր լայվերով, խոսում վրեժներից, վենդետաներից, այսօր դրա ժամանակն է՞: Սա մի քայլ պետք է անի՝ հեռանա»,- նշեց նա:

Միևնույն ժամանակ Շարմազանովը դատապարտեց հակաօրինական բռնության ցանկացած դեպք. «Դատապարտում եմ հակաօրինական բռնության ցանկացած դեպք, այդ թվում՝ նախօրեին տեղի ունեցածը, դա անընդունելի է մեզ համար»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>