Նարա Շլեպչյանը և Մերուժան Տեր-Գուլանյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նարա Շլեպչյանին եւ Մերուժան Տեր-Գուլանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին։
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մարտի 24-ի ՆԿ-56-Ա կարգադրությամբ uտեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը` որոշում եմ.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակել՝
Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻՆ, լիազորությունների ժամկետը՝ վեց տարի,
Նարա ՇԼԵՊՉՅԱՆԻՆ, լիազորությունների ժամկետը՝ վեց տարի:

