ԱՀԿ-ն հորդորել է երկրներին պատրաստվել նոր համավարակի
Աշխարհը պետք է նախապատրաստվի նոր համավարակի, CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ-ն:
Ինչպես նշված է կազմակերպության՝ համաշխարհային հանրությանն ուղղված կոչում, անհրաժեշտ է «պատրաստվել նոր համավարակի արդեն այսօր»:
«Մենք վերջին մեկ տարվա ընթացքում տեսել ենք, որ արտակարգ իրավիճակներին պատրաստման ամուր ենթակառուցվածքներ ունեցող երկրները կարողացել են արագորեն գործել SARS-CoV-2 վիրուսի տարածումը զսպելու և վերահսկելու համար»,- նշել են կազմակերպությունից:
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 9-14-ը: Նախատեսվում է որոշում ընդունել առողջապահության ոլորտում հրատապ իրավիճակներին նախապատրաստությունն ուժեղացնելու մասին:
Zham.am

