Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ ՌԴ-Վրաստան ուղղությամբ
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը
10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել է
ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանից
դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

