Հանրությունը հնարավորություն կունենա մասնակցել օրենսդրական նախագծերի քննարկումներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նորաբաց էլ-կայքի հասցե՝ գրելով.
«Մեր մոտեցումն է, որ պետության իրավաստեղծ գործունեությունը լինի հանրային և թափանցիկ։
Սա այն հարթակն է, որի միջոցով իրավական ակտերը կամ որոշումները, մինչ ընդունվելը, նախագծեր մշակող գերատեսչությունների կողմից կներկայացվեն հանրությանը, իսկ հանրությունն էլ իր հերթին առցանց` հանրային քննարկումների եղանակով, հնարավորություն կունենա մասնակցելու իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ, որոնք պարտադիր կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում»։
Zham.am

