Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է
ՀՀ Վարչական դատարանն ապրիլի 11-ին վարույթ է ընդունել ՕՐՕ դաշինքի հայցը:
Դաշինքի տեղեկատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին ՕՐՕ դաշինքը դիմել էր ՀՀ վարչական դատարան հայցադիմումով՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապրիլի ութին կայացված թիվ 157-Ա որոշումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու մասին, այն է՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ:
Նույն օրը ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Աղասի Դարբինյան) կողմից հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ դատական նիստը նշանակվել ապրիլի 12-ին ժամը 17:00-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

