Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է

Ռուսաստանը Հայաստանին աջակցելու համար անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից: Այս մասին The Jerusalem Post պարբերականին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցազրույցում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի բնույթը, այն սպառանիլքները, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը, հայկական կողմերի դիրքորոշումը։ 

Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու:

Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: Որովհետև խնդիրն առաջացել է հենց այն բանից, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում էր հարցը ռազմական ճանապարհով լուծելու տրամաբանությունը: Եվ երբ Ադրբեջանի համար պարզ դարձավ, որ սեփական միջոցներով չի կարողանալու այդ տրամաբանությունն առաջ մղել, ի՞նչ տեղի ունեցավ: Նա դիմեց Թուրքիայի օգնությանը, որն իր հերթին Սիրիայի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից Ադրբեջան է տեղափոխել հազարավոր վարձկանների: Որից հետո Թուրքիան, Ադրբեջանը, վարձկանները, ահաբեկիչները համատեղ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա: Սա նկարագրում եմ՝ արձանագրելու համար իրավիճակի բարդությունը: Որովհետև, ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ սուբյեկտ չէ, որ ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ սրանով արդեն իրավիճակը շատ ավելի է բարդանում: Որովհետև հարցը այս ամենի պատճառով, իմ կարծիքով, դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանությունից: Որովհետև, էլի եմ ասում, այստեղ ներգրավված են վարձկաններ, որոնց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, այլև Իրանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք, Ռուսաստանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող վերջին շրջանի մի շարք իրադարձությունները, թեկուզ անուղղակիորեն, կապ ունեն այն զարգացումների հետ, որ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումների հետ: Իսկ Ձեր հարցի պատասխանը կարճ հետևյալն է. Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից:

Հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Ո՞վ քաշեց ձգանը այս պահին: Թուրքիա՞ն, ո՞վ:

Ես արդեն, ըստ էության, ասացի նախորդ հարցին ի պատասխան, որ, այո, դա Թուրքիայի միջամտությունն է: Որի պատճառը դարձավ այն, որ Ադրբեջանը հասկացավ, որ ինքն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով սեփական ուժերով լուծել Ղարաբաղի հարցը: Եվ նա դիմեց Թուրքիայի օգնությանը: Թուրքիան էլ իր հերթին վարձկանների հավաքագրեց և տեղափոխեց Ադրբեջան՝ ունենալով սեփական քաղաքական շահը և նպատակները:

Կխնդրեի պարզաբանեք՝ դա Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի նախաձեռնությունն էր:

Գիտեք, կարծում եմ, դա համատեղ նախաձեռնություն է: Ցանկանում եմ արձանագրել, որ մենք նախկինում ունեինք անուղղակի ապացույցներ վարձկանների ներգրավվածության վերաբերյալ, հիմա ունենք կոնկրետ ապացույցներ: Եվ այդ ապացույցները հետևյալն են՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը 2 վարձկանի է գերի վերցրել: Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել՝ որ ինքն ապրելիս է եղել Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում, փախստականների ճամբարում: Պատմել է, թե ինչպես են իրեն հավաքագրել, պատմել է, թե որտեղ են իրենց ներգրավվել պրոցեսի մեջ, պատմել է, թե ինչպես են իրենք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով, բայց առանց որևէ հարցուփորձի: Դեռ մինչև սահմանն անցնելը նրանց անձնագրերը և բոլոր փաստաթղթերը հավաքել են: Հետո Թուրքիայի տարածքում տեղափոխել են ինչ-որ մի օդանավակայան, այդ օդանավակայանից թուրքական ինքնաթիռով տեղափոխել են մեկ այլ օդանավակայան, որտեղից էլ ադրբեջանական ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան՝ ընդ որում, այս ընթացքում չունենալով ոչ մի փաստաթուղթ: Նրանց ոչ ոք որևէ հարց չի տվել, թե ովքեր եք, ուր եք գնում և այդպես շարունակ: Նրանք, տեղափոխվելով Ադրբեջան, ամսական 2000 դոլար վճարի դիմաց ներգրավվել են որպես վարձկան: Այսպիսի հազարավոր վարձկաններ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա:

Ովքե՞ր են այդ մարդիկ, նրանք իսլամիստնե՞ր են, ովքե՞ր են նրանք:

Ենթադրաբար մի մասը ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչներ են, մյուս մասը՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքի բնակիչներ, որոնք փողի դիմաց ներգրավվել են այս գործընթացում:

Կխնդրեի ասեք՝ որքանո՞վ եք մտահոգված այն առումով, որ սա կարող է վերաճել տարածաշրջանային լայնածավալ առճակատման՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան, կամ միգուցե Իրանը: Կա՞ հավանականություն, որ այն կպայթի հենց հիմա:

Գիտեք, ես չեմ կարող ճշգրիտ կանխատեսում անել: Բայց արդեն ասացի, որ և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և՛ Ռուսաստանը հայտարարել են, որ վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է իրենց անվտանգությանը: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Ղարաբաղի դեմ պատերազմը մեկնարկելուց հետո մենք Հյուսիսային Կովկասից՝ Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններից, լսեցինք ահազանգեր, որ ռուսաստանցի իրավապահ մարմինները չեզոքացրել են ահաբեկիչների խմբերի, որոնք ներթափանցել են արտերկրից, որոնք ներթափանցել են Սիրիայից: Եվ այդտեղ թափանցիկ ակնարկ կար, որ դրանք հենց այս վարձկանների խմբերն են, խմբերի ներկայացուցիչներն են, որոնք ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Իրանն այս իրավիճակի շուրջ չափազանց մտահոգված է: Գործնականում պատերազմը միշտ էլ անկանխատեսելիության որոշակի տարր պարունակում է: Եվ որևէ մեկը չի կարող ասել, թե մենք 100 տոկոսով կարող ենք կանխատեսել, թե ինչպիսի շրջանակներում կմնա սա: Բայց մեծ հաշվով այստեղ ավելի կարևոր է հետևյալը՝ այս մեխանիզմը, որի մասին ես խոսեցի, և որն արդեն իսկ հիմնավորվում է կոնկրետ փաստերով, որպես մեխանիզմ այլևս կոնկրետ գործող մեխանիզմ է, որը կարող է գործել աշխարհի ամենատարբեր մասերում: Եվ ես պատահական չասացի: Սա Թուրքիայի վարած քաղաքականությունն է և այն քաղաքականության շարունակությունը, որ նա վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Հասկանո՞ւմ եք՝ բոլորովին նոր մեխանիզմ է սկսել աշխատել: Եվ թե այդ մեխանիզմը որտեղ ինչ դրսևորում կունենա, արդեն շատ դժվար է ասել: Ես կարծում եմ, որ այդ իմաստով մենք անկանխատեսելիության որոշակի դաշտ ենք մտել՝ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողություններին շատ կոնկրետ արձագանք և պատասխան չի տվել:

Իսկ ավելի կոնկրետ՝ ո՞րն է Թուրքիայի նպատակն այս հակամարտության մեջ:

Օսմանյան կայսրության վերականգնումը, որքան էլ դա տարօրինակ է հնչում:

Դուք դիմել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի հետ Հայաստանի անվտանգության պայմանագրի շրջանակում աջակցելու խնդրանքով: Ի՞նչ աջակցություն եք ակնկալում:

Գիտեք, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ և ունենք պայմանագիր համագործակցության վերաբերյալ: Այդ պայմանագիրը նախատեսում է անվտանգության ընդհանուր մարտահրավերներին ընդհանուր դիմակայում: Ես այս ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք եղել և հետևել ենք զարգացումներին: Եվ քանի որ ռազմական գործողությունները մոտեցել են Հայաստանի սահմանին, և կա սպառնալիք, որ այդ գործողությունները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Հայաստանի տարածքի համար, մենք պայմանագրով նախատեսված ընթացակարգեր ենք մեկնարկել, որպեսզի շարունակենք մեր խորհրդակցությունները՝ իրավիճակի հետագա կառավարման վերաբերյալ: Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից:

Ձեր հիշատակած անվտանգության մեխանիզմի շրջանակում հավանական համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը զորք կուղարկի Հայաստանի սահման:

Ռուսաստանի զորքերն արդեն գտնվում են Հայաստանի սահմաններին, և դա նորություն չէ: Նրանք միշտ էլ այստեղ են եղել, և Հայաստանի տարածքում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմաբազան: Բացի 102-րդ ռազմաբազայից, արդեն ասացի, որ Հայաստանի սահմանները՝ մասնավորապես, Թուրքիայի և Իրանի հետ սահմանները պահպանվում են ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Եվ այժմ ռուսական սահմանապահները ներկայացուցիչներ ունեն նաև մեր սահմանի այլ հատվածներում:

Ասացեք, խնդրեմ, ո՞վ է հիմա լավագույնս համապատասխանում միջնորդի դերին: ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիների ընթացքում շատ հաջողություններ չի արձանագրել: Ո՞ւմ պետք է ներգրավվել՝ իրավիճակը հանգստացնելու համար:

Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափը: Բայց պետք է նաև արձանագրել, որ գործնականում Ռուսաստանը հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է: Եվ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Ռուսաստանն անմիջապես տարածաշրջանում ներկա է, Ռուսաստանն ինքը մեր տարածաշրջանի երկիր է:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>