Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք․ 22 մարդ մահացել է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Նոյեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827-ն` առողջացած, 1363-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 407980 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից։
Այսպիսով` երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք: Ունենք 510 առողջացած և 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է:

