Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը

Մեր եղբայրների արյունով սրբացած հողը չի՛ կարող ծառայել թշնամուն․․․

Ես լրագրող եմ․․․ 

30 տարեկան եմ։ 2010 թվականից ի վեր ծավալել եմ լրագրողական գործունեություն։ Չեմ կարող գնահատել մասնագիտական ոլորտում հանրությանը տված օգտակար գոծողությանս գործակիցը, բայց այսօր էլ՝ ինչ-որ չափով, թեկուզ մի չնչին ներդրում անում եմ, որ հասարակությունն իրազեկված լինի։ 

Սյունեցի եմ։ Այս 30 տարիների ընթացքում սա իմ տեսած ու ապրած առաջին Արցախյանը չէ։ 90-ականներին, երբ Արցախյանի արդյունքում Կապանը ռմբակոծվում էր, մորս հետ դրսում պատսպարվել էինք, ու աչքերս ձեռքերով փակել էր, որ ոչինչ չտեսնեմ․․․Բայց մատների արանքով տեսնում էի, թե ռումբերի պայթյունների ներքո ինչպես էին ճակատագրեր որոշվում։ Հետո եղավ հաղթանակ․․․ Այդ ժամանակ ես ի զօրու չէի հասկանալ ո՛չ հաղթանակի, ո՛չ պարտության գինը․․․

Այսօր կրկին պատերազմ է։ Ես տեսնում, ապրում ու ԶԳՈՒՄ եմ այն․․․ Մեկ ամսից ավելի է, ինչ արցունքները ճեղքելով հանրությանը պատերազմ եմ իրազեկում, մորը լուր եմ տալիս, որ որդին չկա, բայց որպես հերոս անմահացել է․․․ Մի այդպիսի ծանր օր էլ՝ մատներս հազիվ շարժելով լուր տվեցի, որ եղբայրս չկա։

Այս ահռելի ծանր տեղեկատվական հոսքի ֆոնին, երբ քննարկվում են Արցախյան կոնֆլիկտի հանգուցալուծման թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային տարբերակներ՝ մեջբերելով տարածաշրջանային, աշխարհագրական, ռազմաքաղաքական, տնտեսական, ազգային ինքնորոշման և այլնի շահերը՝ ես ձեռնպահ եմ մնում խոսել իմ կամ որդեկորույս մոր շահի մասին, քանի որ, օրինակ՝ ռազմագետ չեմ․․․

Մի բան միայն գիտեմ հստակ, որ այս իրականության համատեքստում բոլոր զոհված հերոսների քույրերն ու որդեկորույս մայրերը պարտվել են իրենց անձնական շահին․․․ Մեզ ապրեցնում է ազգային շահը՝ ՀԱՂԹԱՆԱԿԸ, որի համար շատ թանկ վճարել ու վճարում ենք։ Դա ենթադրում է և ո՛չ մի քայլ տարածքային զիջում։

Պատերազմն ինքնին ենթադրում է զոհեր․․․ Բայց մեր եղբայրների արյունով սրբացած հողը չի՛ կարող ծառայել թշնամուն․․․

Լենա Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>