ԱԺ նիստը չկայացավ.Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց պահել բացակաների աշխատավարձերից
Ազգային ժողովի այսօրվա նիստը ևս չկայացավ ինչպես և այս քառօրյայի նախորդ օրերին քվորում չապահովելու պատճառով: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 12 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց պահել այն պատգամավորների աշխատավարձերը, որոնք չեն ներկայանում նիստերին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին, որոնց հետ այսքան տարի աշխատել են և որոնք դուրս են մնացել նոր ԱԺ-ի կազմից:

