Հայաստանը շարունակում է ԼՂ հարցով սերտ խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի հետ. Մնացականյան
Դիտել նաև
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ եւ դաշնակիցներին հայտնում է «գետնի վրա» իրավիճակի մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ առանձին` ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ իր դաշնակիցներին տեղեկացնում է «գետնի վրա» իրավիճակի մասին»,-ասել է նախարարը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի այս փուլում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին:

