Խոշոր հրդեհ Լոռու մարզում. տունն ամբողջությամբ այրվել է
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում այսօր՝ ապրիլի 10-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 14:17-ին: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնաձոր գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող երկհարկանի փայտաշեն տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:36-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (120 քմ):

