Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է
7
Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Պատերազմ Արցախում
Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների

Մշակույթի նախարարությունը քարանաձավները վարձակալության տալու մրցույթ է հայտարարել

Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է զբոսաշրջության նպատակով 4 քարանաձավներ եւ մեկ քարանձավախումբ 5-ական տարով վարձակալության տալու մրցույթ ( կնքվելիք պայմանագրի պահանջները լավագույնս կատարելու դեպքում հաղթողը հնարավորություն կունենա առանց մրցույթի եւս 20 տարով վարձակալելու տվյալ քարանձավը կամ քարանձավները. ամեն անգամ՝ 5 տարով)։

Մրցույթին կարող են մասնակցել նաեւ օտարերկրյա իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը։

Մրցույթի հայտը կարելի է ներկայացնել թե′ բոլոր 5-ը, թե′ նրանցից մեկը կամ մի քանիսը զբոսաշրջության կարիքների համար վարձակալելու համար։

1. «Մագելանի քարանձավ». գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում, մայրաքաղաքաք Երեւանից 105 կմ հարավ։ Հայաստանի ամենամեծ քարանձավն է՝ 1,7 կմ երկարությամբ։ Ունի վաղագույն ժամանակներից ձեւավորված էկոմիջավայր, հարուստ կենսաբազմազանություն, հնէաբանական եւ հնագիտական կարեւորագույն գտածոներ պարունակող շերտեր։ Եզակի բնակության վայր է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության ( IUCN) կարմիր ցուցակում ընդգրկված չղջիկների տեսակների համար ( մանրակրիտ մանրամասները, ինչպես նաեւ օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

2. «Թռչունների» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում է, մայրաքաղաք Երեւանից 105 կմ հարավ։ Մի քանի խոռոչների համալիր է՝ 400-600 քմ տարածքով։ Հին ժամանակներում եղել է կարեւոր բնակավայր։ Հայտնաբերվել են Ք.Ա. 5-րդ հազարամյակի վերջին քառորդից մինչեւ Ք.Ա. 4-րդ հազարամյակի կեսերն ընդգրկող ուշ էնեոլիթյան փուլի մշակույթի մնացորդներով բնակեցման առնվազն երեք հորիզոններ։ Քարայրի առաջին դահլիճում՝ Ք.Ա. 4-րդ հազարամյակի սկզբով հասակագրվող գինու արտադրության համալիրը, որն աշխարհում այս պահին հայտնաբերվածների մեջ հնագույնն է։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհին մինչ օրս հայտնի ամենահին կաշվե՝ մոտ 6 հազար տարեկան կոշիկը ( մանրակրիտ մանրամասները, ինչպես նաեւ օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

3. «Արջի» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզի Արփի համայնքում է, մայրաքաղաք Երեւանից 123 կմ հարավ։ Ընդհանուր երկարությունը՝ 3,5 կմ։ Հայաստանի ամենամեծ քարանձավն է, ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված հարավային պայտաքթերի ( Rhinolophus euryale) հիմնական բնակատեղն է (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաեւ օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

4. «Մոզրովի» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզ, Արփի համայնքում է, մայրաքաղաք Երեւանից 126 կմ հարավ։ Երկարությամբ Հայաստանում երրորդն է՝ մոտ 300մ։ Բացառիկ հարուստ կարստային հարդարանք ունի։ Ժամանակ առ ժամանակ այստեղ տեղակայվում են մեծ պայտաքթերը (Rhinolophus ferrumequinum) եւ բեղավոր գիշերաչղջիկները ( Myotis mystacinus) (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաեւ օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

5. «Քարե դռներ» քարանձավներ կամ քարայր կացարաններ. Հայաստանի Արագածոտնի մարզի Աղձք համայնքում է, Երեւանից 32 կմ հեռավորությամբ։ Վաղ միջնադարյան եւ ուշ միջնադարյան հուշարձաններ են։ 16-18-րդ դարերում քարանձավներում փորվածքներ են արվել՝ որպես թաքստոց եւ սննդամթերքի գաղտնարան-պահեստարան։ Իսկ մինչեւ 20-րդ դար բնակեցված են եղել նաեւ աշխարհիկ կյանքից մեկուսացած անձանցով (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաեւ օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

Բոլոր 5-ը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեն։

Մրցույթի պայմաններին եւ անհրաժեշտ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ, ինչպես նաեւ փաստաթղթային ձեւաչափերը ( մրցույթի հրավերը) կարելի է ներբեռնել՝ այցելելով ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջ՝ հետեւյալ հասցեով։ Տեղեկատվությունն այստեղ հայերեն է. հայերենին չտիրապետող շահագրգիռ օտարերկրյա իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերն իրենց անհրաժեշտ տեղեկությունը ռուսերեն ստանալու համար կարող են դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Ա. Սողոմոնյանին (

հեռ.՝ + 374 11 58 51 78, էլ. փոստ.՝ [email protected] )։ Ռուսերեն կամ անգլերեն տեղեկատվության համար՝ ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակութի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանին (էլ.փոստ.՝ [email protected] )։ Ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն տեղեկատվության համար՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին ( էլ.փոստ.՝ [email protected]

Փաստաթղթային ձեւով հրավեր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում (դիմումը եւ փաստաթղթերի ստացումը կարող է կատարվել նաեւ էլեկտրոնային կապի տիրույթում)։

Հայտերը պետք է ներկայացնել հայերեն՝ մինչեւ 2017թ. մայիսի 12-ը, Երեւանի ժամանակով 18։00-ն։ Փաստաթղթային առաքումը՝ հետեւյալ հասցեով. Վազգեն Սարգսյան փ. 3, Կառավարական տուն 2, Երեւան, Հայաստանի Հանրապետություն։ Հայտերի բացումը տեղի կունենա նույն հասցեում՝ մայիսի 15-ին, ժամը 11։00-ին։

Վարձակալության տրվող հուշարձանները տեղում զննելու համար ՀՀ մշակույթի նախարարությունն ապրիլի 18-ին սահմանել է այցելություն տվյալ քարանձավներ։

Հ.Գ. Այնուամենայնիվ հիշեցնում ենք, որ վերը նշված քարանձավներից մի քանիսը տարվա այս շրջանում զբոսաշրջիկների եւ այլ այցելուների համար անվտանգ չեն, ուստի խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ անհատական այցերից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>