Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
17
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին, զգույշ եղեք. Աբրահամ Գասպարյանը դիմել է հույն ժողովրդին

Էրդողանը վերջին շրջանում ատամները սրել է մի քանի՝ Ռուսաստանի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի ու Միջերկրականի Արևելյան ափի ուղղությամբ: Կրակի հետ խաղ է անում, Ռուսաստանի հետ առևտուր անում՝ հնարավորինս շատ բան կորզելու՝ Սիրիայում, Արցախում, Դոնբասում և Հունաստանի ջրային տարածքում: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը։

Գասպարյանը դիմել է Հունաստանին և հույն ժողովրդին՝ հայտնելով, որ Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին․ «Զգույշ եղեք ու ձեռնարկեք համապատասխան միջոցները, դուք Եվրոպայում եք, գուցե Բրյուսելն ավելի ակտիվ արձագանքի ձեզ, ի տարբերություն՝ մեզ։ Թեև ինչու եմ զարմանում․ շուտով կես դար կլինի, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկել Կիպրոսի հյուսիսային հատվածը և Եվրոպական միակ մնայուն երևույթը Կիպրոսում՝ բրիտանական բազան է, ինչու՞ եմ զարմանում, երբ ՆԱՏՕ-ն, ավանդույթի համաձայն, չեզոք կոչեր է անում իր անդամ երկրներին և այս ամբողջ պատմության մեջ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է բացառապես մեկ բան՝ որ Թուրքիան չգործածի ռուսական C-400 համալիրները, քանի որ հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին»:

Աբրահամ Գասպարյանը նշել է՝ վատ նորություն ունի նաև Թուրքիայի համար․ «Անցած 48 ժամվա ընթացքում չեզոքացվել ու սպանվել է 27 վարձկան: Տվյալս այսօր հաստատեց նաև Մարդու իրավունքների սիրիական դիտակետ կազմակերպության տնօրենը: Ռամի Աբդուլ Ռահմանը ոչ թե հետաքրքիր, այլ ոսկե վկայություն է այսօր տվել, որը պարտավոր է ամբողջ աշխարհը լսել ու տեսնել, հատկապես՝ Էրդողանը, Ալիևը և վերջինի օգնականը»։

Նա հարց է բարձրացրել՝ ինչու՞ են Էրդողանին հավատում․ «Նա իրեն վաճառում է որպես շարքային մուսուլմանի ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը փրկող հերոսի: Եթե այսքանը կարողանաս վարպետորեն ներկայացնել այն սիրիացուն, որն արդեն 10 տարի է պատերազմի մեջ է, 40 տարի ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, արդարության կարոտ է մնացել, կրթության փոխարեն կրոնական դաստիարակություն է ստացել, պարզ չէ՞, որ նրան պիտի դարձնի տոտեմ:

Բնական է, որ նման զանգվածի գիտակցականի վրա աշխատելով՝ նրան պիտի մոլորեցնեն ու հարցը ներկայացնեն որպես սրբազան պատերազմ անհավատների դեմ: Ի դեպ՝ կարևոր մեկ ընդգծում, որպեսզի այլ պետություններ ու կազմակերպություններ չառիթավորվեն այս ամենից: Սիրիացի ժողովուրդն այդքան տգետ չէ, ատելություն չունի, խաղաղասեր է, հուսալի: Երբեք ու երբեք չխառնենք սիրիացի բարեկամ ժողովրդին՝ Էրդողանի զոմբիների հետ: Սիրիացին երբեք ու երբեք, նաև տարածաշրջանի արաբական ու իսլամական այլ պետություններ, հայերի դեմ ջիհադի գաղափարն ասպարեզ չեն նետել»:

Գասպարյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարևան Իրանում տեղի ունեցող անցուդարձին․ «Իրանական մամուլը վերջին օրերին խոսում է, որ Բաքվի մաֆիան խոր ներթափանցել է Իրանի պետական մարմիններ, սատարում է Ադրբեջանին և գործում՝ Իրանի ազգային անվտանգության դեմ: Զուտ հուշելու կարգով՝ Իրանը մեծ պետություն է, լուրջ պետություն է, պարբերաբար էլ հուշում են, որ Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել, այդ պետությունն Իրանի հյուսիսային նահանգն է: Հիմա Ատրպատականում ոգևորվել են, ինչպես 2016-ի ապրիլի քառօրյայի ժամանակ: Արաքսի ափին հավաքվել ու ողջունում են Ադրբեջանի զինվորական համազգեստով ինչ-որ զինյալների: Պարզից էլ պարզ է, որ այդ զինյալները կանոնավոր բանակից չեն»։

Մանրամասները՝ Tert.am տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>