Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին
Դիտել նաև
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին Ղպտիական եկեղեցիներում իրականացված պայթյունների հետևանքով տասնյակ զոհերի հետ կապված։ Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
ապրիլի 9-ին Տանտայի և Ալեքսանդրիայի Ղպտի Ուղղափառ եկեղեցիների դեմ ահաբեկչական գործողությունները, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլեցին, խաղաղասեր մարդկության զայրույթն ու խորը վրդովմունքն առաջացրեցին։
Այս ծանր պահին, երբ բարեկամ Եգիպտոսը սգում է իր անմեղ զավակների կորուստը, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Ձեզ և մեր անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունը հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին»։

