ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Էդուարդ Շարմազանով
Դիտել նաև
«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
«Սրանք լրիվ ցիրկ են»․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակի «տրյապկա» դարձրածը իրավունք ունի խոսել հայկական շահի՞ց. Էդուարդ Շարմազանով
Վեհափառն Աստծո օծյալն է. Փաշինյանը գործում է 21-րդ դարի Ներոնի նման. «Նեռ» բառը այդտեղից է. Շարմազանով
«Ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը»․ Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին 168.am-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով աղբյուրի հարցին՝ ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։
«Մենք այդ դիրքորոշման ենք եղել թե մեր իշխանության ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, թե այս պահին։ Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը։

