Լավրովն ու Բայրամովը վերահաստատել են հրադադարի ռեժիմի «անվերապահ կատարման անհրաժեշտությունը»
Դիտել նաև
Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ինքը «հոգ տանի» դրա մասին․ Լավրով
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված բարդ իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը։ Ռուսական կողմը շեշտադրել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցման այլընտրանքի բացակայությունը, որը հիմք կստեղծի ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։

