«Եթե այս մարտական գործողություններից Հայաստանը դուրս գա ուժեղացած, ապա Ադրբեջանի թրքության համար դա կունենա շատ ծանր հետևանքներ»
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Այսօր Թուրքիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի մաս կազմող ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) խմբակցության նիստին կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին բավական մանրամասն անդրադարձ է կատարել Արցախում շարունակվող պատերազմին։
Բահչելին, մասնավորապես, ձևակերպել է այն մտահոգությունները, որ առկա են թե՛ Թուրքիայում և թե՛ Ադրբեջանում պատերազմի այս պահի արդյունքներով. «Եթե այս մարտական գործողություններից Հայաստանը դուրս գա ուժեղացած, ապա Ադրբեջանի թրքության համար դա կունանա շատ ծանր հետևանքներ»։
Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Ադրբեջանի ռազմական պարտությունը անխուսափելիորեն բերելու է այդ պետության հնարավոր կազմաքանդման գործընթացին, և սա շատ լավ գիտակցվում է Թուրքիայում։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

