Հ.Յ.Դ Երևանի քաղաքային կոմիտեն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Հ.Յ.Դ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Հայտարարությունում ասվում է հետևյալը.
«Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքումՀ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:
Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը:
Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը:
Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»:

