Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է «Անխորտակելի եղբայրություն-2020» զորավարժություններին չմասնակցելու մասին
Դիտել նաև
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
Հայկական կողմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսված «Անխորտակելի եղբայրություն-2020» զորավարժություններին չի մասնակցելու, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի հայտարարությանը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ից 16-ն անցկացվելիք «Անխորտակելի եղբայրություն-2020» խաղաղապահ զորավարժություններին»,- նշել է նա:
Հայտնի է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելուց Հայաստանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման հետևանքով հակամարտության սրման հետ կապված:
Աղբյուր՝ Tert.am

