Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը
26
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Պատերազմ Արցախում
Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են

ԼՂ ժողովուրդը չի լքի իր հայրենիքը. ՀՀ նախագահ

Հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ. նախագահ Սարգսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Տեսնում ենք, որ Բաքուն մշտապես մատնանշում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, պնդում, որ հայերը եւ Արցախի զորքը պետք է դուրս գան: Ինչպե՞ս եք արձագանքում 1993-ի այդ չորս բանաձեւերին: Կամ՝ հնարավո՞ր է ներկայացվի կամ կազմվի նոր՝ ավելի հավասարակշռված բանաձեւ՝ ներկա իրավիճակով պայմանավորված:

Այս պահին ամեն ինչ սեղանին է, եւ մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները: Կցանկանայի նշել, որ չենք կարող Հայաստանի, Սփյուռքի կամավորներին կանգնեցնել:

15 միլիո՞ն ամբողջ աշխարհում:

Այո: Նրանցից յուրաքանչյուրը հիշում է Ցեղասպանությունը, շատ զգայուն է այդ հարցի վերաբերյալ, եւ կան մարդիկ, որոնք պատրաստ են գալ: Նրանց արդեն իսկ վերադառնում են Հայաստան ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ մնացած այլ երկրներից: Նրանք կամավորներ են: Ոչ ոք, նույնիսկ ես, չի կարող կանգնեցնել նրանց եւ ասել, որ չեն կարող գնալ: Նրանք զգում են, որ սա խաղ է, որն ունի այլ սցենար, եւ կկրկնվի նույնը, ինչ կատարվեց 105 տարի առաջ: Կալիֆորնիայի, Մերձավոր Արեւելքի, ամբողջ արաբական աշխարհի, Ռուսաստանի, Եվրոպայի եւ շատ այլ երկրների հայերն իրենց հայրենիքից դուրս են ապրում Ցեղասպանության պատճառով: Նրանց հայրենիքը ոչնչացվել էր, եւ նրանք պետք է փախչեին: Նրանք գնացին Մասաչուսեթս, Նյու Յորք, Բոստոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ղրիմ, ամենուր: Ինչու՞: Քանի որ նրանք Թուրքիայի կողմից դուրս էին քշվել իրենց սեփական պատմական հայրենիքից: Այսօր պատմությունը կրկնվում է: Այդ իսկ պատճառով երիտասարդները, որոնք թոռներն են նրանց, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, ծնողներին, հայրենիքը, չեն կարող ընդունել, որ այդ պատմությունը կրկնվի: Հազարավոր կամավորներ պատրաստ են գալ եւ կռվել իրենց երկրի համար:

Կարո՞ղ ենք ասել, որ եթե Բաքուն առաջինը հրադադար հաստատի, այդ դեպքում դուք հետ կպահեք ձեր պաշտպանական ուժը, եւ կամավորները չեն շարունակի կռվել:

Կարող եմ վստահեցնել, որ հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ: Մենք որպես ազգ դա թույլ չենք տա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի լքի իր հայրենիքը, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Հայերը, դրսի նրանց բարեկամները ոչ մի դեպքում դա թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով իմ վերջնական ուղերձը հետեւյալն է՝ եթե մենք դուրս մղենք թուրքական գործոնը, Ադրբեջանը բավարար ուժի չի ունենա միայնակ այս էթնիկ զտումն իրականացնելու համար: Եթե թուրքական գործոնը դուրս մղվի, ապա դա Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղի հայերին, Հայաստանի Հանրապետությանը կստիպի վերադառնալ բանակցությունների սեղան եւ գտնել խաղաղ լուծում:

Այս աշխարհում վերջնական լուծումները ռազմական չեն: Յուրաքանչյուր ռազմական լուծում, յուրաքանչյուր պատերազմ, որը վերջնական է թվում, ի վերջո, ընդհանրապես վերջնական չէ: Տեսեք, թե ինչ կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիան բաժանվեց, իսկ հիմա այն բաժանվա՞ծ է: Մենք մարդկային արարածներ ենք եւ ապրում ենք ուրիշ աշխարհում, որը չպետք է լինի իրար սպանելու աշխարհ:

Բաքուն պնդում է, որ ձեր պաշտպանական ուժերը ուղղակիորեն ներգրավված են պատերազմում, գտնվում են առաջնագծում: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի հարաբերություններ են Հայաստանի ազգային ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի միջեւ: Այսօր դուք գտնվո՞ւմ եք նույն միասնական հրամանատարության ներքո:

Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտության մեջ: Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղում կռվող բանակը կոչվում է Արցախի պաշտպանության բանակ: Կան նաեւ այնտեղ կռվող կամավոր հայեր: Նրանք այնտեղ չեն գնում երրորդ կամ չորրորդ երկրի կողմից: Ադրբեջանի դեպքում դա կազմակերպված է Թուրքիայի կողմից՝ բերելով ոչ միայն նրանց զինված ուժերը, զինտեխնիկան, կառավարելով եւ օգնելով ադրբեջանական բանակին, այլ նաեւ ահաբեկիչներ բերելով, որոնք մեծ խնդիր եւ գլխացավանք են ողջ տարածաշրջանի համար՝ հնարավոր է՝ հյուսիսի համար, որը Հյուսիսային Կովկասն է՝ Ռուսաստանի մասը, հնարավոր է՝ հարավի համար, որտեղ Իրանն է՝ միեւնույն է թիրախավորելով Հայաստանը: Ո՞վ է ցանկանում այս աշխարհում ահաբեկիչ տեսնել իր հողում: Ես դա չեմ ցանկանում: Զարմացած եմ, որ մեր ադրբեջանցի հարեւանները նրանց թույլ են տվել՝ լինել իրենց հողում՝ հավատալով, որ կոնֆլիկտից հետո նրանք կհեռանան: Սակայն դա այդպես չէ: Տեսնում ենք, որ վերջին տարիներին, որտեղ նրանք գնում են, այլեւս չեն հեռանում:

Մինչեւ այս պահը շարունակու՞մ եք արդյոք վստահություն ունենալ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասով:

Ես առավելագույն վստահություն ունեմ մի պարզ պատճառով: 30 տարի առաջ ես ֆիզիկայի եւ մաթեմատիկայի պրոֆեսոր էի, հետո դարձա Հայաստանի դեսպանը՝ ներառյալ Միացյալ Թագավորության, ՆԱՏՕ, այնուհետեւ ԵՄ եւ այլն: Այդ ընթացքում շատ հանդիպումներ էի ունենում տարբեր մարդկանց հետ: Բոլորն ինձ բացատրում էին հակամարտության մաթեմատիկան, ասում, թե Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը շատ փոքր են, Ադրբեջանը շատ ավելի մեծ, մեծաքանակ ռազմական տեխնիկա, Թուրքիայի աջակցությունն ունի: Դա 1990-ականների սկիզբն էր: 1994-ին նույն մարդիկ ասում էին, որ, ըստ իրենց կարծիքի, Լեռնային Ղարաբաղի բանակը Կովկասի ամենաուժեղ բանակն է: Դու կռվում ես ոչ միայն զենքով, հրթիռներով, ինքնաթիռներով, այլեւ քո ոգով: Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ առանձնահատուկ ոգի ունեն: Այս լեռնային մարդիկ շատ բաների միջով են անցել: Ադրբեջանի այս հարձակումը առաջինը չէ, նրանք տեսել են Չինգիզ խան, պարսկական զորքեր, սակայն երբեք չեն լքել իրենց հայրենիքը:

Խոսե՞լ եք արդյոք Արցախի Հանրապետության նախագահի հետ ներկա իրավիճակի մասին:

Իհարկե, զանգահարել եմ: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, նա ներկայացրել է իր տեսակետը եւ թե ինչպիսի տեղեկություններ ունի: Ես խոսել եմ նաեւ աշխարհի այլ երկրների ղեկավարների հետ՝ փորձելով նրանց բացատրել իրավիճակը: Նրանց խնդրել եմ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նրանք պետք է հասկանան, որ ժամանակակից Թուրքիան վերջին 30 տարիներին անցնելով տնտեսական դժվարությունների միջով՝ ավելի ու ավելի անհուսալի եւ իր գործողություններում անպատասխանատու է դառնում: Թուրքիան ներգրավված է հակամարտություններում՝ հարավում, հյուսիսում, արեւելք, արեւմուտք: Նայեք Սիրիային, Իրաքին, Լիբիային, եղել են նաեւ Եգիպտոսում, հիմա Միջերկրականը, Հունաստան, այսօր արդեն Հայաստան: Նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սա Օսմանյան կայսրության վերադարձն է, 100 տարի առաջ տեղի ունեցածի վերադարձը:

Կարո՞ղ եք ասել, որ Բաքվի սկսած այս գրոհը խրախուսվել կամ նույնիսկ ուղղորդվել է Անկարայի կողմից:

Փաստն այն է, որ ուղղակի ակնառու է, որ դա կազմակերպվել է Թուրքիայի հետ միասին կամ Թուրքիան մեծ ազդեցություն ունի այս հարցում:

Նախորդիվ նշել էիք, որ եթե ամբողջ աշխարհը ցանկանում է լիցքաթափել ներկա լարված իրավիճակը, հիմնական խոսքը պետք է ուղղվի Թուրքիայի կողմը, եւ երբ Թուրքիան հետ քաշվի՝ հնարավոր կլինի հրադադար վերահաստատել:

Այն պահին, երբ Թուրքիան հետ մղվի, ի վերջո, որոշ ժամանակ անց մենք հրադադար կունենանք, քանի որ կողմերը կբանակցեն Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո: Հրադադարից հետո որոշ ժամանակ անց, հույս ունեմ, որ կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղան: Հակառակ դեպքում այս հակամարտության շուրջ միայն լարվածություն կլինի, որի դեպքում ոչ ոք հաղթող չի լինի՝ ո՛չ Եվրոպան, որովհետեւ կապ կա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրասիայի միջեւ, ո՛չ նույնիսկ Չինաստանը, որովհետեւ Մետաքսի ճանապարհի որոշ հատված ձգվում է Կովկասով, ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ նույնիսկ Թուրքիան: Դա հետագա անկայունություն կստեղծի:

Այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ բոլորը՝ Չինաստանը, մենք, Ամերիկան, Ռուսաստանը պայքարում են կորոնավիրուսի դեմ: Ինչքան անմարդկային պետք է լինել՝ իմանալով, որ քո զինվորները կռիվ գնալով կարող են միմյանց վարակել: Ինչքան անմարդկային պետք է լինել խաղաղ բնակիչների վրա կրակելու, քաղաքները, գյուղերը ռմբակոծելու համար, այն դեպքում, երբ գիտես, որ մարդիկ փորձում են մեկուսանալ եւ միմյանցից հեռավորություն պահպանել, քանի որ կորոնավիուս կա: Լեռնային Ղարաբաղի հայերի համար կա երեք պատերազմ: Նրանք միաժամանակ պատերազմում են կորոնավիրուսի, Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ:

Շնորհակալություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>