Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը
26
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Պատերազմ Արցախում
Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

Աշխարհասփյուռ հայությունը աներեր կանգնած է իր զույգ պետությունների ու բանակի կողքին․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը․

«Սիրելի հայ ժողովուրդ․

Մեկ անգամ եւս Ադրբեջանը Թուրքիայի գործուն մասնակցությամբ գրոհեց մեր հայրենիքի վրա։ Արցախի սահմանի երկայնքով Ադրբեջանի հարձակումները ոչ միայն թիրախավորել են մեր բանակը, այլեւ սահմանային գոտու եւ նույնիակ Ստեփանակերտի եւ հարակից շրջանների անզեն քաղաքացիներին։ Ադրբեջանը հանդգնել է հարձակվել Հայաստանի բնակավայրերի վրա։

Թեեւ Հայոց բանակը տվել է անհրաժեշտ հակահարվածը եւ վճռել, որ անպայման հաղթելու ենք, մենք ունեցանք եւ տակավին կունենանք զեհեր, որոնց կորուստը կսգանք։ Նրանց հարազատներին ենք փոխանցում մեր խորին ցավակցությունները, հարգանքն ու երախտագիտությունը։

Մեզ համար գոտեպնդող է, որ ողջ հայությունը ի հայրենք եւ ի սփյուռս աշխարհի, բռնցքվեց որպես միասնական հարվածող ուժ՝ դիմակայելու համար հայրենիքին սպառնացող վտանգը։ Մենք աշխատելու ենք, որ ամեն գնով պահպանվի այդ միությունը եւ մեր թշնամիները տեսնեն, որ աշխարհասփյուռ հայությունը աներեր կանգնած է իր զույգ պետությունների ու բանակի կողքին։

Մենք այնպիսի պարտության պետք է մատնենք մեր թշնամիներին, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս երբեք չհամարձակվեն պատերազմի միջոցով փորձենլ բռնազավթել Արցախը կամ հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։

Սիրելի հայրենակիցներ

Այսօր թշնամին պատերազմ է սանձազերծել ողջ հայության դեմ։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը զինվորագրված է այս պատերազմին, որպեսզի իր կարողության սահմաններում սատարի մեր հաղթանակին։ Այսօր կյանքի-մահվան պայքար ենք մղում ոչ միայն Արցախի ճակատում։ Այնտեղ հայ զինվորը «Մահ կամ ազատություն» նշանաբանով մաքառում է թշնամու դեմ ու ոգին ի բուռ պաշտպանում է հայրենիքը, իսկ ողջ հայությունը շարունակում է աշխարհով մեկ պայքարել քաղաքական ու քարոզչական մարզադաշտերից ներս՝ զորաշարժի ենթարկելով համաշխարհային հանրությունը, որ նա դիրքորոշվի ի նպաստ Հայաստանի ու Արցախի։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը այս հարձակման առաջին իսկ րոպեներից լարեց իր կազմակերպական մեքենան, կազմակերպեց ճակատ մեկնող կամավորական պահեստազոր, ծրագրեց Հայ դատի գրասենյակների եւ հանձնախմբերի ճանապարհով քարոզչական եւ լոբբինգի արշավ եւ իր համակիրների ցանցը մղեց լծվելու բազմաշերտ համաշխարհային պայքարի՝ ի սպաս մեր հայրենիքի։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից չորս ուղղությամբ սկսեցինք մեր գործը։

Առաջին․ մարտական դաշտի վրա՝ Հայաստանում ու Արցախում զորաշարժի ենթարկեցինք մեր կամավոր պահեստազորը եւ որ մաս առ մաս մեկնեց եւ շարունակում է մեկնել Արցախ, պաշտպանության բանակի հրամանատարության նեքո իր մասնակցությունը բերելու այս գոյամարտին։ Խոր հարգանք իրենց ու բոլոր կամավորներին, որոնք ընդառաջեցին զորահավաքի կոչին ու այսօր մարտնչում են հայ զինվորի կողքին։

Երկրորդ․ միասնականության ստեղծման համար՝ մեծապես ողջունելի է այն համահայկական միասնականությունը, որը գրավականն է մեր հաջողության։ Ամեն գնով պետք է գուրգուրենք ու ամրապնդնենք այդ միասնականությունը մեր հայրենիքի ներսում եւ Սփյուռքում։ Սա լավագույն փաստն է, որ ճգնաժամի պահին, ամեն տարակարծություն մի կողմ դրած, մենք պարտավոր ենք բռնցքվելու եւ այդկերպ վարելու մեր հայրենիքի ու հայության սրբազան գործը։

Երրորդ․ համաշխարհային գրոհի կազմակերպությամբ՝ մեր պայքարը Արցախի սահմանագծի վրա չէ միայն։ Այսօր մենք պայքարում ենք աշխարհով մեկ քաղաքական ու քարոզչական մակարդակներով, որպեսզի քողազերծվեն թշնամիների իսկական նկրտումները, հարձակողապաշտ նկարագիրը եւ հայատյաց քաղաքականությունը։ Այսօր մեր դեմ մեծ պատերազմ են ծավալել Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային ահաբեկչական վարձկանների ներգրավմամբ փորձում են շրջել պատերազմի ալիքը։ Ավելի քան երբեք անհրաժեշտ է հասցնել հատու հակահարված համահայկական բոլոր հնարավորություններով։ Արդեն սկսել ենք քաղել մեր մարմինների, Հայ դատի հանձնախմբերի եւ համակիրների կողմից տարվող քաղաքական ու քարոզչական գրոհի արդյունքները։ Պետություններ ենք շարժել միջազգայի կազմակերպությունների դեմ, միջազգային կազմակերպությունների ազդեցիկ դեմքեր անցել են գործի։ Արեւմտյան, արեւելյան, արաբական եւ նույնիսկ իսլամական աշխարհի մամլո գործակալությունները տարածում են մեր ներկայացուցիչների ելույթները տարածաշրջանային ուժերի եւ Մինսկի խմբի համանախագահող երկրներում, բազմապատկել ենք մեր երիտասարդների ցույցերն ու աշխատանքը ընկերային ցանցերի վրա։

Եւ չորրոդ․ մեր բանակի ու պետության նյութական կարիքների ապահովման համար՝ արդեն ձեռնարկել ենք համահայկական հանգանակություն, որպեսզի մենք էլ մեր բաժինը բերենք մեր բանակի ու հայրենիքի անմիջական կարիքներին, միաժամանակ աշխարհի տարբեր կողմերից՝ դեղորայք, սննդամթերք, հագուստեղեն եւ այլ անհրաժեշտ իրեր ու պարագաներ հասցնելու հայրենիք։

Սիրելի հոգեհարազատներ

Վտանգը տակավին առկա է, սակայն մեր վճռականությունն էլ անխախտ է։ Մեր հայրենանպաստ գործը պետք է շարունակենք վերանորոգ թափով, պետք է կռվենք աննկուն կամքով ու ողջ ուժով։ Անտարակույս հաղթելու ենք։

Կեցցե՛ մեր քաջարի բանակը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ հայ ժողովուրդը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>