«ԵՄ-ն պետք է ի վերջո կարմիր գծեր սահմանի Էրդողանի համար». Կուրցը Բրյուսելին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Թուրքիայի
Դիտել նաև
Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի
Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից
Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել ՍամվելԿարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ
Եվրոպական միությունը պետք է դադարեցնի Թուրքիայի հետ ասոցացման բանակցությունները և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի Հունաստանի հետ ծովային վեճի, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների պատճառով:
Ինչպես հայտնում է Reuters-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
«Ի վերջո մենք պետք է հստակ արձագանք տեսնենք Թուրքիայի գործողություններին: Եվրամիությունը պետք է ի վերջո կարմիր գծեր սահմանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, ինչը նշանակում է ասոցացման բանակցությունների ավարտ և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում»,-Բրյուսելում հայտարարել է Ավստրիայի կանցլերը:
Աղբյուր՝ Tert.am