Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը
26
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Պատերազմ Արցախում
Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառվող մեթոդները սպառնալիք են տարածաշրջանի բոլոր երկրների համար. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Ըստ բազմաթիվ տվյալների, այդ թվում` տարբեր անկախ աղբյուրներից ստացված, Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրներում հավաքագրել է մի քանի հազար օտարերկրյա զինյալներ ու վարձկաններ և իր տարածքով նրանց տեղափոխում է Ադրբեջան` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար: Նրանցից ոմանք արդեն հասցրել են իրենց բացահայտել Արցախի Պաշտպանության բանակի դեմ մարտերում և կրել կորուստներ:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառվող մեթոդները, որոնք բնորոշ են վտարյալ պետություններին, լուրջ սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և, ընդհանրապես, միջազգային աշխարհակարգի համար: Տեղին ենք համարում վերստին հիշեցնել, որ Ադրբեջանը 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում նույնպես դիմել է օտարերկրյա զինյալների և վարձկանների օգնությանը: Սակայն այս քայլը Ադրբեջանին չօգնեց խուսափել ռազմական պարտությունից: Օտարերկրյա զինյալներին և վարձկաններին հակամարտության գոտում ներգրավելը դարձել է հիմնական գործոն՝ Ադրբեջանին վերածելու 1990-ական թթ. կեսերին և վերջին դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երկիր, ինչպես նաև ահաբեկիչների համար փոխաբեռնման կետ, որտեղ իրականացվում էր նրանց ահաբեկչական գործունեության կազմակերպումն ու սուբսիդավորումը: Այս սցենարի կրկնությունից խուսափելու համար միջազգային հանրությունն արդեն այս պահին պետք է վճռական քայլեր ձեռնարկի:

Այս առումով հարկ է նշել, որ օտարերկրյա զինյալների և վարձկանների օգտագործումը, հավաքագրումը, ֆինանսավորումը, պաշտպանությունը և վերապատրաստումը արգելվում են բազմաթիվ միջազգային իրավական նորմերով, որոնք պարտադիր են, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի համար: Ավելին՝ գիտակցելով օտարերկրյա զինյալների և վարձկանների գործունեության դեմ հավաքական պայքարի կարևորությունը` միջազգային հանրությունը պետություններին պարտավորեցնում է կանխել և կասեցնել նման պրակտիկան:

Արհամարհելով միջազգային համակեցության տարրական կանոնները, դիտավորյալ և սիստեմատիկ կերպով խախտելով իրենց ստանձնած պարտավորությունները, իրենց արտաքին քաղաքականության մեջ վարելով հանցավոր գիծ՝ Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն բացահայտորեն հակադրվում են ողջ համաշխարհային հանրությանը, այլև ուղղակիորեն սպառնում են նրա անվտանգությանը:

Վերստին ընդգծում ենք, որ ներկա պայմաններում, երբ միջազգային հանրության կողմից խաղաղության կոչերը ոչ միայն մերժվում են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից ենթարկվում են կոշտ քննադատության, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>