14-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 2003 թվականին ծնված Թամարա Աթանեսյանը, որը մարտի 19-ին, ժամը 17:00-ին դուրս է եկել տանից եւ չի վերադարձել:
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել՝ 1-02, 010 42 02 02, 010 44 32 60, 010 44 20 90:

