Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով։
Անհետաձգելի նոտարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ կտակներ և լիազորագրեր վավերացնելու /կազմելու/ համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 555-772։

