Զոհված զինծառայողների թվում կին կա
Դիտել նաև
«Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից
Զոհված զինծառայողների ծնողները փակեցին Մատոցի պողոտան
«Մեզ հետ այդպես էլ չհանդիպեցին». գերիների հարազատները բացել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը
Կազմվել է սեպտեմբերի 13-ի ագրեսիայից զոհված 125 հայ զինվորների անվանացանկը
Ոստիկանությունն արդեն դպրոցում է․ Արամ Գևորգյանը՝ զոհվածի մոր վրա հարձակման դեպքի մասին
ԼԵռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը գիշերը հրապարակել էր ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զինծառայողի անունները։
Նրանցից մեկը կին է` Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ։
***
Հասմիկի հետ մոտ երկու շաբաթ առաջ եմ ծանոթացել։
ՀՀ հարավային քաղաքներից մեկում ես քայլում էի քրոջս (իր գործընկերուհու) հետ, անցնում էր, մեքենան կանգնեցրեց, իջավ, ասաց. «Ես Հասմիկն եմ, Սիրան, ես Ձեզ գիտեմ, կարդում եմ Ձեր գրածները…»։ Ասացի. «Ես Ձեզ մինչ այս չգիտեի, Հասմիկ, բայց համազգեստից հասկանում եմ, որ Դուք շատ ավելի կարևոր գործ եք անում, քան գրելն է»։
Ամենակարևոր գործերն անելով նա երկինք բարձրացավ, անմահացավ Հասմիկը, որ մենք` մահկանացուներս, այս արևի տակ գոյություն ունենանք…
Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

