Այս պահին բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու. Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ինստագրամի իր էջում նկար է հրապարակել՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
«Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ. բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»,-գրել է Արթուր Ալեքսանյանը:

