Մասիս-Ռանչպար ճանապարհին մեքենան շրջվել է. 30-ամյա վարորդը մահացել է
Ապրիլի 5-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Ռանչպար ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ 30-ամյա Բագրատ Վարդանյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

