Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
21
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

«Ինձ առաջարկել են մասնակցել այդ դավաճանական ծրագրերին». Անդրանիկ Հովհաննիսյանը փակագծեր է բացում. Տեսանյութ

«Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է և պետք է պատժվի իր գործերի համար, իր թիմակիցների գաղտնի հանդիպումների համար, որոնք տեղի են ունեցել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրանիկ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկի տակ ուշագրավ մեկնաբանություն էր թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ, ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր, թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք»:

Եվ ահա ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, որտեղ խոսվում է Ալիևի և Փաշինյանի էմիսարների միջև գաղտնի բանակցությունների մասին: Հոդվածում Հայաստանի բանագնացներից ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անունն է նշվում: Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն «հերքել» է գաղտնի բանակցություններին իր մասնակցության մեղադրանքները:

Անդրանիկ Հովհաննիսյանը մինչդեռ վստահեցնում է, որ այդ հանդիպումներին Արսեն Խառատյանը մասնակցել է, ավելին, ըստ Հովհաննիսյանի՝ եղել են ևս 3 հոգի, որոնց անունները նա չնշեց՝ սեփական անվտանգությունից ելնելով:

«ՀՀ ԱԱԾ-ն շատ լավ տեղյակ է՝ ովքեր են հանդիպել, ինչ ծրագրեր են ստացել, որոնք պետք է իրականացնեն: Արսեն Խառատյանն ինքը հաստատեց ադրբեջանական մամուլում հրապարակվածը: Եթե կարիքը կա վիդեոհոլովակների կամ աուդիոփաստերի, դրանք էլ կհրապարակվեն, երբ ինձ թողնեն վերադառնալ Հայաստան: Արսեն Խառատյանը գաղտնի հանդիպումներ է ունեցել որոշ մարդկանց հետ, որոնք առնչություն ունեն Ադրբեջանի ներկայիս ղեկավարության հետ»,-ասաց նա:

«Ես կարող եմ ևս երեք հոգու մասին ասել, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին: Եթե ես ականատես չլինեի կամ ինձ մոտ փաստեր չլինեին, ես այսպիսի բաներից չէի խոսի: Մոտակա ժամանակ այդ անունները կհնչեն, դրա համար լավ կլինի, որ այդ մարդիկ իրենք ի հայտ գան, իրենց սխալն ընդունեն, պատիժը կրեն և իմ մուտքն էլ բացեն, որ ես վերադառնամ Հայաստան: Այս երեք հոգուց երկուսն ինձ անձամբ ճանաչում են, ես էլ իրենց եմ շատ լավ ճանաչում, իրենք այսօր բարձրաստիճան քաղաքական գործիչներ են և ներկայացնում են իշխող ուժը: Մյուս մասնակիցը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է, որը գործում է Հայաստանում և ֆինանսավորվում է Սորոսի կողմից»,-ասաց նա:

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետը փակագծեր բեցեց. «Ինձ առաջարկել են մասնակցել այդ ծրագրերին, ես հրաժարվել եմ, ասել եմ, որ պետական դավաճանական ծրագրերին ես մասնակցություն չեմ ունենալու»:

Հետաքրքրվեցինք՝ իրեն տեղյակ պահե՞լ են, թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպումներին, եթե չի մասնակցել, որտեղի՞ց գիտի, թե ովքեր են մյուս մասնակիցները:

«Ես շատ լավ գիտեմ՝ ովքեր են մասնակցել, ում հետ են հանդիպել, կողքից լսելով չէ այս ամենը: Եթե կողքից լսելով լիներ՝ ընդհանրապես չէի խոսի»,-ի պատասխան՝ ասաց նա:

Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ևս խոսի այս ամենի մասին. «Նա ուղղակի պարտավոր է խոսել»:

Ինչ վերաբերում է այդ հանդիպումների բովանդակությանը, նա ասաց, որ այսօր բոլորս ականատես ենք լինում դրանց իրագործմանը. «Դրանք են՝ եկեղեցու պղծումը, նոր դասընթացներ, որոնք դպրոցում արդեն առկա են, եկեղեցու պատմություն առարկան դպրոցից հանելը, պատմության վերանայումը, և այլն: Այդ թվում՝ կան նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ծրագրեր, որոնք չեն բխում ՀՀ շահերից»:

Հարցին՝ այսինքն՝ Արցախի հարցում առաջարկվել է ոչ հայանպաստ լուծո՞ւմ, նա պատասխանեց. «Ոչ միայն՝ ոչ հայանպաստ, այլև՝ դավաճանական»:

Ճշտեցինք՝ այդ պատվիրակության հայ ներկայացուցիչները համաձայնե՞լ են այդ լուծումներին:

«Ամեն դեպքում խոսակցական մակարդակում համաձայնել են, հետո պետք է քայլերով դա ապացուցեին, և երևի շատ դանդաղ տեմպերով են իրականացվում այդ խոսակցական պայմանավորվածությունները, այսօր ես դրանով եմ պայմանավորում, որ ադրբեջանական կայքերում այդպիսի սլիվներ են տեղի ունենում: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շանտաժի ենթարկել ՀՀ ղեկավարությանը, որ արագ իրականացնեն այդ բոլոր քայլերը»,-պարզաբանեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>