«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին
Դիտել նաև
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Հրաժարվում եմ ՊԻՂԾ Արամ Ալճանյանի բարեկամությունից. Անժելա Թովմասյան
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել
Տարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան
Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ
Ինչպես արդեն հայտնել էինք` ՍԴ-ն այսօր նախագահ և փոխնախագահ դեռ չի ընտրել, քանի որ նիստն ավարտվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, դուրս գալով ՍԴ-ից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ոչինչ չունեմ ասելու»:
Լրագրողները Թովմասյանից հետաքրքրվեցին իր հետագա աշխատանքային գործունեության մասին, ինչին ի պատասխան ՍԴ դատավորն ասաց. «Ոչինչ չունեմ ասելու, երբ որ կունենամ հրապարակային բան ասելու, կասեմ, թույլ տվեք` ես որոշեմ երբ և ինչ ֆորմատով եմ ասելու»:
Հրայր Թովմասյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինքը բացառո՞ւմ է այն տարբերակը, որ կարող է ընտրվել ՍԴ նախագահ. «Ժողովուրդ ջան, ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- կրկնեց Թովմասյանը:

