Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ի՞նչ էր խոստացել Փաշինյանը Ալիևին 2018-ին Դուշանբեում, և ինչքանո՞վ էր շաղկապված դա Քոչարյանի «գործի» հետ

Երեկ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը յուրօրինակ «լյուստրացիոն» հայտարարությամբ է հանդես եկել որտեղ նշել է, թե 2018-ին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն վերելակում  իրենից ժամանակ էր խնդրել, որպեսզի կարողանա իր «դիրքերն ամրապնդի Հայաստանի ներքաղաքական կյանքում», «հայ ժողովրդին պատրաստի խաղաղության», «կանխի նախկինների «ռևանշը» և «կյանքի կոչի ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որը ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:

Ալիևի այս հայտարարության մեջ ոչ մի նորություն չկար: Դրա մասին Հայաստանում բոլորը կռահում էին, պարզապես փաստ չկար դրա մասին հստակ պնդելու, քանզի զրույցը ընթացել էր այդ երկու մարդկանց միջև: Եվ ահա, երբ Փաշինյանից արդեն Ալիևի բոլոր հույսերը կտրել է, Ալիևը   որոշել է «խոսել»: Փաստացի նա բացահայտել է իր և Փաշինյանի փակ զրույցը այն մասին, որ «Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի համար դրական քայլեր ակնկալելու համար ժամանակ է անհրաժեշտ»: Իսկ այդ «ժամանակը» անհրաժեշտ էր, որպեսզի Փաշինյանը կարողանար չեզոքացնել «ղարաբաղյան կլանի» դիմադրությունը` արցախյան հարցում «վճռական քայլեր կատարելու համար»:

Ի դեպ, Ալիևը հիշել է նաև Բոլտոնի խոստումը, որ Երևանը պատրաստվում է «խիզախ քայլերով հանդես գալ ղարաբաղյան հարցի շուրջ»: Հիշեցնենք, որ դա 2018-ին էր, արտահերթ ընտրություններից առաջ: Փաստացի այդ ժամանակ Փաշինյանը և Բոլտոնից, և Ալիևից խնդրել է այդ ժամանակը, որպեսզի նա «չեզոքացնի» իր համար «վտանգները»:

Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակ էր, երբ խաղի մեջ մտցվեց այսպես կոչված մարտի 1-ի «գործը»: ՀՀ 2-րդ նախագահն «հռչակվեց»`  որպես «երկրի գլխավոր հանցագործ» և սկսվեց նրա հետևողական հետապնդման գործընթացը: Հետաքրքիր էր, որ նրա հետապնդման վերաբերյալ Արևմուտքից կար զրո արձագանք: Իսկ Ադրբեջանում մեծ հույսեր էին կապում, որ Քոչարյանի և մյուս զինվորականների «գործերը» կարելուց հետո, Փաշինյանը «նոր էջ է բացելու հայ-ադրբեջանական հարաբերություններում»: Ավելին` 2019-ի հունվարին  Ադրբեջանի այն ժամանակվա ԱԳ նախարար Մամեդյարովը նույնիսկ հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում կարող է արդեն 2019-ին կնքվել նոր համաձայնագիր: Իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ Հայաստանում «Ղարաբաղի հարցը»   կարող է նույնիսկ դրվել  հանրաքվեի:

Այդ ի՞նչ լուծում էր ակնկալում Փաշինյանը, որ այն ուզում էր դնել հանրաքվեի: Այս հարցի պատասխանը դեռ առջևում է:

Այն ժամանակ շատերի համար էր տեսանելի, որ այդ գործի իրական պատվիրատուն  «դրսից» էր: Պարզապես այդ «դրսի» շահերը համընկնում էին սորոսականների և «լևոնականների» շահերի հետ:

Այսօր արդեն Ալիևը բացահայտում է այս ամենը, քանզի այլևս հույս չունի Փաշինյանից, որ նա կարող է գնալ զիջումների Ադրբեջանին:

Իսկ 2018-ին Ադրբեջանում կարծում եին, որ Փաշինյանը պատրաստվում էր հանդես գալ իր հոգևոր «հոր»՝ Տեր-Պետրոսյանի դիրքերից, որի արդյունքում, հնարավոր կլիներ կյանքի կոչել 1997-ի տխրահռչակ «փուլային» տարբերակը:

Այս ամենից պարզ երևում է, թե ովքեր են  Հայաստանում գործել «5-րդ շարասյան» դիրքերից և ինչ նպատակներ էր հետապնդվում, երբ կալանավորում եին ՀՀ 2-րդ նախագահին, և վերջապես ինչո՞ւ  անհրաժեշտ եղավ կազմաքանդել ներկայիս ՍԴ-ն:

Այսօր արդեն հայ հասարակության մեծ մասը հասկանում է, թե ինչ էր կատարվում 2018-ին, ինչո՞ւ էր անհրաժեշտ փակի մեջ պահել Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ էր նշվում, թե իբրև մարտի 1-ի «գործը» արդեն բացահայտված է, ինչո՞ւ սկսեցին հետապնդել ՍԴ անդամներին, ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Արցախում ձևավորվեր մի իշխանություն, ով հլու հնազանդ կենթարկվեր Նիկոլ Փաշինյանին:

Ալիևը իր բացահայտումներով, փաստացի, ցանկանում է հարված հասցնել Փաշինյանին, քանզի վերջինս տավուշյան դեպքերի միջոցով լուրջ հարված հասցրեց իր հեղինակությանը Ադրբեջանում:

Կարելի է ասել, որ այս խոսքերից հետո Ալիևը փաստացի արձանագրեց, որ Փաշինյանը «իրեն խոստացել էր, սակայն իր խոստումը չէ ր կատարել» և այդ իսկ պատճառով էլ նա այլևս Փաշինյանի հետ բանակցելու առարկա չունի և ամեն ինչ գնում է մեծ պատերազմի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>