Ռուսական «Դոսյեի» հրապարակման հիման վրա ԱԱԾ-ում հետազոտություն են իրականացնում. Արգիշտի Քյարամյան
Դիտել նաև
Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է
Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները փակցնում են Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները․ լրագրող
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Գետը վերջիվերջո Կաթողիկոսի դեմով կտանի Նիկոլի քաղաքական դիակը․ Արգիշտի Կիվիրյան
Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը Եռաբլուր պանթեոնում այսօր հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։
««Դոսյեի» հրապարակածն իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում, և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի», - նշեց Արգիշտի Քյարամյանը։
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այս պահին դրա վերաբերյալ որևէ այլ բան ասել չի կարող.
«Հետազոտությունն արդեն իսկ սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ»։
Աղբյուր՝ «Այսօր»

