«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ
Դիտել նաև
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
10 քաղաքացի սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ն անչափահաս են, թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց
Ինչո՞ւ են ՍԱՏՄ-ն, ՀՎԿԱԿ-ն ու ԱՆ-ն թաքցրել հասարակությունից Juli's ռեստորանում թունավորման դեպքերն ու չեն կանխել հետագա թունավորումները
Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվածների թիվը 33-ն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց բկ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Թունավորվածներից 25-ը բուժաշխատող են, 8-ը պացիենտ: Նրանց վիճակն այս պահին լավ է», - ասաց նա:
Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ բոլորը թունավորվել են բկ-ի տարածքում գործող «Արտ-Լանչ»-ի ճաշարանի սննդից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր:

