«Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Դիտել նաև
Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան
Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
«Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան
«Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ
ՔՊ նիստից առաջ լրագրողի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գրառման հետ կապված հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել, միայն ասաց. «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»:
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ գրելով. «Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպում է նախարարների, պատգամավորների և մարզպետների հետ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ ընթացիկ հանդիպում է:
Zham.am

