ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի պահանջը
ԱԺ-ն քվեարկեց ԼՀԿ խմբակցության հարցապնդման քննարկման արդյունքով խմբակցության առաջարկը՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հետագա հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին նախագիծը: 25 կողմ, 84 դեմ ձայներով որոշումը չընդունվեց: Մինչ քվեարկությունը՝ Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Նախարարը չի հրավիրվե՞լ քվեարկությանը ներկա լինելու»: «Նախարարը կապ է հաստատել ինձ հետ ու ասել եմ՝ գալու կարիք չկա»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը:
Zham.am

