Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Դիտել նաև
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. ԲԸՏՄ
Կապանում այրվել է Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան
Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
«Չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ...». զորանոցում այրված զինվորի պապ
Ազատ գյուղում զոհվածի պապը պնդում է, որ եղելությունը «քննում են Փաշինյանի սուտ վարկածով». «Հրապարակ»
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22։08-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 3-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։42-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ռոբերտ Կ․, ծնված 1986 թ․)։

