Ով կփոխարինի Արսեն Ջուլֆալակյանին ԱԺ-ում
Դիտել նաև
Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե
Արսեն Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին
Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան
«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան
«Քպ-ի «իրական» Հայաստանում դավաճանելն է նորաձև». Արսեն Ջուլֆալակյան
Այսօր մանդատը վայր դնելու մասին հայտարարած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, որն «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է: Նա 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:Նարեկ Ղահրամյանը ծնվել է 1991թ․ապրիլի 16-ին Կապան քաղաքում։ Ավարտելով Կապանի 7-րդ միջնակարգ դպրոցը՝ 2008թ․ ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և ավարտել՝ երկրաֆիզիկոսի որակավորմամբ, բակալավրի աստիճանով։ 2012-14թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում։
Աշխատել է «Սուրնալուսշին» ՍՊԸ-ում` որպես տնտեսվար, «Կովսականի բարիքներում»՝ մարկշեյդեր (լեռնային ճարտարագետ), «Վայբլ» ՍՊԸ-ում։
2015թ․-ից ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։

