Ուսանողը ջերմել է՝ տուն են ուղարկել. Տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է հաստատվել
Դիտել նաև
Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը
«Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Սեպտեմբերի 2-ին առաջին կուրսի մեկ ուսանող ջերմել է, տուն են ուղարկել։ Նա թեստավորվել է և հաստատվել է կորոնավիրուս։ Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, նույն կուրսում ևս մեկ ուսանող ջերմություն է ունեցել, և ամբողջ կուրսն ուղարկվել է տուն։ Տվյալ կուրսի դասապրոցեսը հիմա կազմակերպվում է հեռավար տարբերակով։ Դեպքի մասին պատշաճ տեղյակ է պահվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Որևէ դասախոսի մոտ կորոնավիրուսով վարակման դեպք չի հաստատվել»,-փոխանցեցին համալսարանից։
Աղբյուրը՝ news.am

