Երևանում 38-ամյա վարորդը Porsche Cayenne-ով բախվել է ծառին․ կա վիրավոր
Դիտել նաև
Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի գյուղերից մեկում տղամարդը մուտք է գործել քաղաքացու տուն, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային․ կա վիրավոր
Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Opel»-ն ու «Lada»-ն․ կան վիրավորներ
Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել
ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել
Երեկ, սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Վ. Թումանյանը Ավան վարչական շրջանում Թումանյան թաղամասի 13/1 հասցեի մոտ իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ծառին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ․ Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

