Հայտնի է Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի գործով դատական առաջին նիստի օրը
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրգործով դատական առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:30-ին:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում է:
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ապրիլի 29-ին ընդհարում էր եղել. հնչել էին սեռական բնույթի հայհոյանքներ, ինչին հաջորդել էր ծեծկռտուքը։
Ավելի ուշ համացանցում տարածվել էր Ալեն Սիմոնյանի կողմից Արթուր Դանիելյանի վրա հարձակման և գլխով հարվածելու տեսանյութը:

