ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
26
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Պատերազմ Արցախում
Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է

Նորմալ պետությունում ԱԱԾ-ն կհաներ Սորոսի հիմնադրամի գրանտները կստուգեր, ինձ էլ վերջում կպարգեւատրեր. Մալյան

Մեր պահանջն է լինելու ԱԱԾ-ից ճշտել Սաշիկ Սուլթանյանի «Սորոսի գրասենյակի» կողմից ստացած գրանտների իրական նպատակները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը` անդրադառնալով հայ-եզդի հարաբերություններին, որոնք ըստ Մալյանի Սաշիկ Սուլթանյանի Սորոսի գրասենյակից գրանտ ստանալուց հետո փորձ է արվում խաթարել եւ թշնամանք մտցնել այդ հարաբերություններում: Հաղորդում է NEWS.am - ը։ 

«Այդ հիմքի վրա մենք գնալու ենք հիմնադրամների լուծարման մասին կետի իրագործմանը` եթե հիմնադրամի գործունեությունը վնասում է հանրային առողջությանը, ազգամիջյան թշնամանք է հրահրում եւ նման այլ բացասական ներգործություն է ունենում հանրության վրա, այն օրենքի ուժով ենթակա է լուծարման»,- ասաց նա:

Նարեկ Մալյանը նշում է, որ հավանաբար շատերը կմտածեն, որ միամիտ բան է մտածել, որ իշխանությունները, որոնց խոշոր փայատերերից մեկը Սորոսի հիմնադրամն է, իրենց մեջ տղամարդկություն եւ ուժ, ինքնիշխանություն կգտնեն եւ կգնան օրենքի ուժով Սորոսի գրասենյակի լուծարման. «Ես կասեմ` կապրենք կտեսնենք: Համենայնդեպս, օրինական գործընթացը այս պահից սկսած համարում եմ սկսված»,-ասաց Մալյանը:

Անդրադառնալով Սորոս հիմնադրամի գործունեությանը հայ-եզդի հարաբերություններում Նարեկ Նալյանը ասաց, որ գրասենյակը իր գործունեության մեջ առաջնորդվում է հետեւյալ կերպ. «Նրանք վերցնում են փոքր լոկալ խնդիր, փորձում են այն աճեցնել եւ որոշ ժամանակ անց այս խնդրի շուրջ փորձում են եւ փորձելու են հայ եւ եզդի ժողովուրդների մեջ թշնամանք հրահրել եւ այդ թշնամանքն հասցնել այն աստիճանի, որ դա դառնա ատելություն, արտացոլվի փողոցներում, լինեն փոխադարձ հաշվեհարդարներ եւ այդ ժամանակ շատ ուշ կլինի ճշտելու` ինչից սկսվեց այս ամենը:

Սա է պատճառը մեր` Ազգային անվտանգության ծառայությանը դիմելու հիմնական շարժառիթը: Սա մի կաթիլ մեղրի պատմությունն է, ուղղակի այս պարագայում այն գրանտավորված է: Այսինքն` ոչնչից մեծ աղմուկ»,-ասաց նա:

Մալյանը նշեց, որ Ջորջ Սորոսը ֆինանսավորում է մարդասպանների, եւ փառաբանում է նրանց եւ հետեւաբար իրենց պահանջն է լինելու ԱԱԾ-ից ճշտել Սաշիկ Սուլթանյանի՝ Սորոսի գրասենյակի կողմից ստացած գրանտների իրական նպատակները:

Հարցին` արդյոք Սորոսի հետ կապված պայքարը շարունակելու են եւ այն ինչ փուլ է տեղափոխվել, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը նշեց, որ այդ պայքարը միայն իրենց կազմակերպության շրջանակներում չէ, Սորոսի դեմ պայքարը վաղուց է դուրս եկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման տիրույթից. «Հանրությունն արդեն հասկացել է այդ գրասենյակի իրական նպատակների եւ իրական պատվիրատուի նպատակների մասին: Այստեղ մի կարեւոր բան կա, գրասենյակը, որը իրեն հայտարարել է բարեգործական, վայելում է ամբողջ հանրության զզվանքն ու ատելությունը, սա երեւի աշխարհում միակ բարեգործական գրասենյակն է, որը գործում է ի հեճուկս բարեգործության»,- նշեց նա:

Մալյանը խոսեց նաեւ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որում ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Նարեկ Մալյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը ստում է, երբ նման հայտարարություն է անում. «Նորմալ պետությունում ԱԱԾ-ն կհավաքեր այդ գրասենյակի ժողովուրդին կտաներ հարցաքննության, կհաներ գրանտները կստուգեր, ինձ էլ վերջում կպարգեւատրեր, որ ես իմ բան ու գործը թողած` զբաղված եմ ԱԱԾ-ը նման հարցեր բարձրաձայնելով:

Իսկ մեր պետությունում կփորձեն վարչապետի հովանու ներքո, Ալեն Սիմոնյանի ներկայացրածի ներքո այս ամենը տանել կոծկման, Ալեն Սիմոնյանի նման հայտարարությունները կեղծ են, վստահ պնդում եմ, որ իր ասածն իրականությանը չի համապատասխանում, եթե պարոն Սիմոնյանը տեղյակ չէ տեղեկացնեմ նրան, որ իրենց իշխանության գլխավոր փայատերը հանդիսանում է Սորոսի գրասենյակը:

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի փոխնախագահի իր աթոռից թող նայի դահլիճին եւ մտքում հաշվի` քանի սորոսական կա դահլիճում նստած եւ ինչ օրակարգ են պարտադրում մեր պետությանը, դրանից հետո նոր թող փորձի հոխորտալ»,-հավելեց Մալյանը:

Խոսելով նաեւ արդյունքների մասին Նարեկ Մալյանն ասաց, որ գլխավոր արդյունքները դեռ առջեւում են, որոնք «ՎԵՏՕ»-ի թիմը շատ մոտ ապագայում գրանցելու է: «Դա այն է, որ ազգայնական գաղափարն Հայաստանում տարբեր զարգացումներ է ապրել քաղաքականության մեջ, սորոսականների դեմքերը պատռված են, նրանք խայտառակված մարդիկ են, ովքեր այսպես ասած բռնի բարեգործություն են անում»,-ընդգծեց Մալյանը:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>