Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։
«Հարգելի Դմիտրի Անատոլիի, Խորը ցավով տեղեկացա Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում վագոնի պայթյունի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և բազմաթիվ վիրավորներ: Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցությունս զոհվածների հարազատներին և մաղթում՝ շուտափույթ ապաքինում տուժածներին»:

