ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հայկական թեստերի արտադրության վրա բյուջեից 500 հազար դոլար է ծախսվել, սակայն դրանք դեռ չեն օգտագործվում

Ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց իր օրոք արձանագրված հերթական «աննախադեպության» մասին՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու, որն իրականացվելու էր ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում․գրում է hraparak.am-ը։ 

Հրապարակվեց տեղեկություն, որ կառավարությունը 550 հազար դոլար է տրամադրում՝ թեստերի ստեղծման համար նյութեր ձեռք բերելու նպատակով, ու, ինչպես հիշում ենք՝ Ֆեյսբուքում ուռա՜ա, շնորհավորանքնե՜ր, աչքալուսանք։ Ինստիտուտի տնօրենն էլ մեզ հետ հարցազրույցում համեստորեն նշել էր, որ շնորհավորանքներն ավելի հաճույքով կընդունի, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա։

Այս «ուռա-հայրենասիրության» բարձր ֆոնին գրեթե խլացել էին առանձին մասնագետների՝ բժիշկ-գենետիկների հոռետեսական զգուշացումները, թե Հայաստանում թեստ արտադրելն այդքան հեշտ չէ։ Հետո՝ երկարատեւ սպասումներ․ թեստերն էին մշակում, հետո՝ էլի սպասումներ, որ ԱՆ ենթակայությամբ գործող Հիվանդությունների վերահսկման ՊՈԱԿ-ը կփորձարկի ինստիտուտի մշակած թեստերը, եւ դրական եզրակացության դեպքում առաջիկայում կսկսվի հայաստանյան թեստերի մասսայական արտադրությունը, ու ողջ հասարակությունը հնարավորություն կունենա թեստավորվել, ժամանակին ախտորոշվել, ժամանակին բուժվել։

Այս ընթացքում կորոնավիրուսը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանը դժոխքի վերածեց, հետո սկսեց բնական ճանապարհով մարել, այնուհետ համեմատաբար կայուն իրավիճակում հայտնվեցինք։ Ենթադրվում էր, որ ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերվում են տեղական արտադրության թեստերով։ Սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ տեղեկացանք, որ առայսօր տեղական արտադրության թեստերը չեն օգտագործվել։ Իսկ պատճառն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է, այսպես կոչված, պրեթեստ անի, այսինքն՝ սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են եւ համապատասխանում են ԱՀԿ չափորոշիչներին։ Ըստ մեր տեղեկության՝ Հայաստանն այդ պրեթեստն ԱՀԿ-ից չի ստացել, այդ պատճառով հայկական թեստերը եթե անգամ արտադրվում են, ապա չեն օգտագործվում։

Սակայն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը շատ հաստատակամ պնդեց, որ նման բան չկա՝ թեստերն արտադրվում են։ Զարմացած՝ հարցրինք․ ԱՀԿ եզրակացությունը դրակա՞ն է եղել։ Պատասխանը նույնքան հաստատակամ էր՝ «այո»։ Լավ, թերություննե՞ր էլ չեն նշել։ Պատասխան․ «Ոչ, թեստավորման 4 հնարավոր մեթոդներից 3-ի հետ կապված՝ նորմալ երաշխավորում կա, մանրամասները կարող եք ԱՀԿ-ից ճշտել»։

Այնուամենայնիվ, մեր ստացած տեղեկություններն այլ բանի մասին են խոսում, եւ հաջորդ օրը կրկին զանգահարեցինք Արսեն Առաքելյանին ու հայտնաբերեցինք, մեղմ ասած, մի շարք անհամապատասխանություններ նրա վերջին ու նախորդ օրվա ասածների միջեւ։

- Որքա՞ն է հայկական մեկ թեստի ինքնարժեքը։

- 2,5 դոլար։

- Թեստերի արտադրության համար նախատեսված 500 հազար դոլարն ամբողջությամբ իրացվե՞լ է։

- Ոչ, մենք նշել ենք, որ օգտագործվել է նյութերի գնման համար 250 հազար դոլար։

- Իսկ մյուս մա՞սը։

- Մյուս մասից մենք տեղյակ չենք։ Մյուս մասի մասին կարող եք հարցնել պարետատնից, նախարարությունից։

- Մեր հայկական թեստերն օգտագործվո՞ւմ են։

- Հայկական թեստերը․․․ մենք 47 հազար թեստ պատրաստել ենք, հանձնել ենք Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին։ Օգտագործում են, թե ոչ՝ ճշտեք իրենցից, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում։

- Բայց ամեն օր շարունակո՞ւմ եք արտադրել։

- Էս պահին՝ չէ, մոտակա շաբաթում կսկսենք, իսկ հիմա կանգնած ենք։

- Ինչո՞ւ, դեպքերը քչացել են, ա՞յդ պատճառով։

- Չէ, պարզապես, երբ անհրաժեշտ քանակը պետք լինի, նույնկերպ կվերսկսենք։

ՀԳ․ Անսալով Արսեն Առաքելյանի խորհրդին՝ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանին հարցրինք՝ օգտագործվե՞լ է այդ 47 հազար թեստը։ Նա առաջարկեց այդ հարցով դիմել ԱՆ։

ԱՆ խոսնակն այս հարցին ի պատասխան՝ ասաց․ «Մենք փորձաքննությունը կատարել ենք, եւ թեստերը լիարժեք համապատասխանում են ստանդարտներին: Առաջիկայում օգտագործման գործընթացը կսկսվի, եւ լրացուցիչ կտեղեկացնենք»։ Փաստ է, որ առայսօր այդ թեստերը չեն օգտագործվել։ 500 հազար դոլար կառավարությունը քամուն է տվել։ Եվ եթե անգամ արտադրվել են այդ թեստերը, դրանք չեն համապատասխանում չափորոշիչներին եւ կիրառման ենթակա չեն։ Ոչ միայն պետական միջոցներն են վատնվել, այլեւ հանրությանը փորձել են այս ամբողջ ընթացքում մոլորեցնել, թե Հայաստանում թեստեր են արտադրվում, եւ դրանով են թեստավորվում կորոնավիրուսով հիվանդները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>